425.58
5.76
395.96
-4
Եղանակը Երևանում
Հայ

Վանո Սիրադեղյանի հուղարկավորության կազմակերպման նպատակով կստեղծվի կառավարական հանձնաժողով

13:53
20 Հոկտեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Քաղաքական գործիչ Վանո Սիրադեղյանի հուղարկավորության կազմակերպման նպատակով կստեղծվի կառավարական հանձնաժողով:

Այս մասին նշվում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության մեջ:

«Հանձնաժողովում կքննարկվեն սգո արարողության հետ կապված բոլոր հարցերը: Սիրադեղյանի հոգեհանգստի և հուղարկավորության ժամկետները պարզ լինելուց հետո մանրամասներ կհաղորդվեն», – նշվում է հաղորդագրության մեջ:

Վանո Սիրադեղյանը մահացել է հոկտեմբերի 15–ին։

Սիրադեղյանը ծնվել է 1946թ. նոյեմբերի 13-ին Նոյեմբերյանի շրջանի Կոթի (Շավարշավան) գյուղում։

1974թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը։ Բանասեր, լրագրող։ Արձակագիր։ «Դրուժբա նարոդով» ամսագրի մրցանակակիր (1982թ.)։

1966-1969թթ. ծառայել է խորհրդային բանակում։ Աշխատել է մի շարք պարբերականներում։ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ։

1988թ. դեկտեմբերից 1989թ. մայիսը բանտարկված է եղել կոմիտեի մյուս անդամների հետ։ 1990-1991թթ. աշխատել է ՀՀ անտառտնտեսության վարչության պետ,  1991-1992թթ.՝ ՀՀ նախագահի ներքին քաղաքականության և սոցիալական հարցերի խորհրդական։ 1992-1997թթ. եղել է ՆԳ նախարար, 1997-1998թթ.՝ Երևանի քաղաքապետ։

1990-1992թթ.՝ ԳԽ պատգամավոր (թիվ 13 ընտրատարածք)։ ՀՀՇ խմբակցության անդամ։

1997-1999թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 73 ընտրատարածք) «Հանրապետություն» խմբակցության անդամ։

1999թ. մայիսի 30-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 75 ընտրատարածքից։ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ Խմբակցություններում և պատգամավորական խմբերում ընդգրկված չէր։ ՀՀՇ վարչության անդամ։

Հիշեցնենք, որ Վանո Սիրադեղյանը ավելի քան 20 տարի գտնվում էր միջազգային հետախուզման մեջ: Նա որպես մեղադրյալ ներգրավվել էր դեռևս 1999 թվականի փետրվարի 19-ին, նույն օրը նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: 1999 թվականի մայիսի 3-ին Սիրադեղյանը ձերբակալվել է, իսկ 2000 թվականին հեռացել էր Հայաստանից և գտնվում էր միջազգային հետախուզման մեջ:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
Ամենակարդացվող
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
11 Հունվարի 2023
Հայաստանը Forbes-ի կողմից ճանաչվել է 2023 թ.–ի լավագույն տուրիստական ուղղություններից մեկը
Հայաստանը Forbes-ի կողմից ճանաչվել է 2023 թ.–ի լավագույն տուրիստական ուղղություններից մեկը
14:51
11 Հունվարի 2023
Երևանն առաջ է անցել Բաքվից, Թբիլիսիից և Անկարայից աշխարհի անվտանգ քաղաքների վարկանիշում. Numbeo
Երևանն առաջ է անցել Բաքվից, Թբիլիսիից և Անկարայից աշխարհի անվտանգ քաղաքների վարկանիշում
14:34
11 Հունվարի 2023
«Բևեռ» արմատական շարժումը «Շրջափակում` հանուն ապաշրջափակման» ակցիա է անցկացնում ՌԴ դեսպանատան մոտ
Ազգային–ժողովրդավարական «Բևեռը» երկրորդ ակցիան է անցկացնում` «Շրջափակում` հանուն ապաշրջափակման» և երթով շարժվել է դեպի Երևանում ՌԴ դեսպանատուն
12:04
11 Հունվարի 2023
Դատարանը մերժել է Քոչարյանի հայցն ընդդեմ Փաշինյանի
Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի
11:09
11 Հունվարի 2023
6 բնակարան, 1 հասարակական նշանակության տարածք, 1 ամառանոց, 2 մեքենա. նախկին քաղաքապետից և պատգամավորից պատրաստվում են գույք բռնագանձել
6 բնակարան, 1 հասարակական նշանակության տարածք, 1 ամառանոց, 2 մեքենա. նախկին քաղաքապետից և պատգամավորից պատրաստվում են գույք բռնագանձել
19:37
10 Հունվարի 2023
ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները 1,5 անգամ ավելացրել են դեպի Ռուսաստան փոխանցումների թիվը
ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները նախորդ տարվա 11 ամիսների ընթացքում Ռուսաստան են փոխանցել ավելի քան 16 մլրդ ՀՀ դրամ՝ կատարելով ավելի քան 50 հազ․ գործարք
14:40
10 Հունվարի 2023
Պապիկյանը ԵՄ պատվիրակության ղեկավարին է ներկայացրել Լաչինի միջանցքի փակման հետևանքով ստեղծված հումանիտար լուրջ մարտահրավերները
Պաշտպանության նախարարն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելությանը
12:09
10 Հունվարի 2023
Փետրվարի 1–ից հաշմանդամության գնահատման համակարգը կվերափոխվի. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Փետրվարի 1–ից հաշմանդամության գնահատման համակարգը կվերափոխվի, նախարարությունը մանրամասնում է
19:10
09 Հունվարի 2023
Նախագահը ներքին գործերի նախարար է նշանակել
Նախագահը ներքին գործերի նախարար է նշանակել
13:31
09 Հունվարի 2023
Հայտնի են միասնական քննությունների առաջին փուլի օրերը և քննական կենտրոնները
Հրապարակվել են միասնական քննությունների առաջին փուլի օրերը և քննական կենտրոնները
12:40
09 Հունվարի 2023
Այսօր գիշեր օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
Եղանակի պարզեցման հետևանքով այսօր գիշեր օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով