Վահան Բադասյանը կալանավորվեց (ՎՒԴԵՈ)
30.01.2021,
09:21
ԱՀ ԱԺ նախկին պատգամավոր, ազատամարտիկ Վահան Բադասյանը կալանավորվեց. ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, նախօրեին՝ հունվարի 29-ին, ԱՀ ԱԺ նախկին պատգամավոր, ազատամարտիկ Վահան Բադասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը բավարարեց։
Այս մասին հաղորդում է news.am–ը` հղում անելով փաստաբան Արայիկ Պապիկյանին։
Փաստաբանը նշել է, որ Բադասյանին տեղափոխել են ՔԿՀ։
Պապիկյանն հավելել է նաև, որ դատարանի որոշումը բողոքարկելու են Վերաքննիչ դատարան։
Վահան Բադասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 301-րդ հոդվածի հատկանիշներով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)։
Նշենք, որ Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանը հունվարի 28–ին բերման էր ենթարկվել ԱԱԾ, միջնորդություն էր ներկայացվել դատարան՝ նրան կալանավորելու համար: Բադասյանը բերման է ենթարկվել ԱԱԾ՝ Եռաբլուրում արած հայտարարությունների կապակցությամբ:
Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում Վահան Բադասյանը հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանին պետք է հեռացնել ոչ միայն որպես պարտության սիմվոլի, այլ նաև՝ թշնամու: Ընդգծել էր՝ ինքը պատրաստ է դա անել: Հարցին, թե հեռացնելու ի՞նչ ճանապարհներ կան, Բադասյանը պատասխանել էր. «Տարբեր, ընդհուպ՝ մինչև ֆիզիկապես հեռացնելը: Այսինքն՝ դա ենթադրում է, որ թշնամուն մենք պետք է վերացնենք… այո՛, զենքի միջոցով նաև… այո՛, ես սպառնալիքի կոչեր եմ անում և գիտակցաբար եմ անում, թող ԱԱԾ-ն ինձ ձերբակալի»:–0–