564.15
6.6
480.82
+18
Եղանակը Երևանում
Հայ

Վաղվանից Երևանում նոր ավտոբուսներով վերսկսում են աշխատանքները ևս երկու երթուղի (ՖՈՏՈ)

17:50
31 Մայիսի 2021

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Վաղվանից՝ հունիսի 1-ից, կոմպակտ դասի նոր ավտոբուսներով վերսկսում են աշխատանքները 47 և 24 համարի երթուղիները, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

Ի դեպ, 47 երթուղու ուղեգիծը երկարացվել է Ա.Բաբաջանյան փողոցից մինչև Եռաբլուր։

Հիշեցնենք, որ կոմպակտ դասի նոր ավտոբուսներով արդեն իսկ շահագործվում են Երևանի 4 երթուղիներ (հ.հ.26, 38, 99, 74)։

Երթուղիների սպասարկումը կիրականացվի 12 և 7 միավոր շարժակազմով, ժամը 7:30-ից մինչև 23:00-ն՝ հետևյալ ուղեգծերով.

հ.47 երթուղի՝
ՆՈՒԲԱՐԱՇԵՆ - ՀԱԹ -ԵՌԱԲԼՈՒՐ

Նուբարաշեն (սկզբնականգառ) - Նուբարաշենի 11-րդ, 9-րդ, 6 -րդ փողոցներ - Նուբարաշենի խճուղի - Խաղաղ Դոնի - Տիտոգրադյան - Այվազովսկու - Էրեբունու - Մուրացանի – Ռոստովյան փ-ներ - Արցախի - Տիգրան Մեծի պ-ներ -Քրիստափորի փ. - Արշակունյաց - Բագրատունյաց պողոտաներ - Սեբաստիայի - Րաֆֆու - Զոր. Անդրանիկի - Ա.Բաբաջանյան – Շահումյան 4-րդ փողոցներ. - Եռաբլուր (վերջնականգառ)

հ.24 երթուղի՝
ՆՈՐԱԳՅՈՒՂ – ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՔՈԼԵՋ

Նորագյուղ (սկզբնականգառ) - Էջմիածնի հին խճ. - Ծով.Իսակովի պ. - «Հաղթանակ» կամուրջ - Մաշտոցի - Մարշալ Բաղրամյան պողոտաներ - Կասյան փ. - Կոմիտասի պողոտա- Շիրվանզադեի - Մամիկոնյանց – Գրիբոյեդովի - Արղության - Մալխասյանց փողոցներ – Երևանի պետական հումանիտար քոլեջ (վերջնականգառ):

Երևանի քաղաքապետարանը հիշեցնում է, որ պետք է վճարել նստելիս։

Մետաղադրամ ընդունող սարքը «վերցնում է» միայն 100 դրամանոցներ։ Եթե չունեք 100 դրամանոց, վարորդը սկզբնական շրջանում կարող է մանրել, բայց խիստ ցանկալի է ունենալ 100-դրամանոցը։ Շուտով կունենանք նաև էլեկտրոնային վճարման համակարգ:

Ավտոբուսի սրահը տեսահսկվում է՝ ուղևորների և ընդհանրապես, երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով։

Վարորդները հատուկ համազգեստով են, հատուկ հրահանգավորված են երթևեկության ընթացքում չծխելու և հեռախոսով չխոսելու պահանջի մասին։–0–


Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:15
27 Սեպտեմբերի 2021
Կորոնավիրուսից մահացել է 13 մարդ, գրանցվել է 462 նոր դեպք, առողջացել է 565 մարդ
Կորոնավիրուսից մահացել է 13 մարդ, գրանցվել է 462 նոր դեպք, առողջացել է 565 մարդ
11:10
27 Սեպտեմբերի 2021
44–օրյա պատերազմի հետևանքով ունեցել ենք 3781 զոհ, 253–ն անհետ կորած է.ՔԿ
44–օրյա պատերազմի հետևանքով ունեցել ենք 3781 զոհ, 253–ն անհետ կորած է
10:53
27 Սեպտեմբերի 2021
Փաշինյանն ու Հարությունյանը հեռախոսազրույց են ունեցել. քննարկվել է 44-օրյա պատերազմի հետևանքների հաղթահարմանն ուղղված աշխատանքների ընթացքը
Փաշինյանն ու Հարությունյանը հեռախոսազրույց են ունեցել. քննարկվել է 44-օրյա պատերազմի հետևանքների հաղթահարմանն ուղղված աշխատանքների ընթացքը
10:47
27 Սեպտեմբերի 2021
Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվելու է
Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվելու է
08:00
27 Սեպտեմբերի 2021
Պատմության մութ էջերից մեկը. Այսօր Հայաստանն ու Արցախը ոգեկոչում են Ադրբեջանի կողմից սանձազերծած 44–օրյա պատերազմի զոհերի հիշատակը
2020թ.–ի սեպտեմբերի 27–ից հետո Հայաստանի և Արցախի պատմությունը բաժանվեց երկու մասի` առաջ և հետո
20:17
26 Սեպտեմբերի 2021
Ջահերով երթ` դեպի Եռաբլուր (ՈւՂԻՂ)
Երևանում կազմակերպվել է ջահերով երթ` ի հիշատակ Արցախյան 44–օրյա պատերազմի զոհերի.ՈւՂԻՂ
20:05
25 Սեպտեմբերի 2021
Պետությանը պատճառվել է մոտ 2մլրդ դրամի վնաս. ԶՈՒ բարձրաստիճան պաշտոնյայի լիազորությունները չարաշահելու դեպքեր են բացահայտվել
Պետությանը պատճառվել է մոտ 2մլրդ դրամի վնաս. ԶՈՒ բարձրաստիճան պաշտոնյայի լիազորությունները չարաշահելու դեպքեր են բացահայտվել
14:37
25 Սեպտեմբերի 2021
Հարձակվել են Փաշինյանի վրա՝ ծեծել.գործը ՀՔԾ-ում է,կրակել են պատգամավորի որդուն, Ծառուկյանը չի ներում.ՕՐՎԱ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Հարձակվել են Փաշինյանի վրա՝ ծեծել.գործը ՀՔԾ-ում է,կրակել են պատգամավորի որդուն, Ծառուկյանը չի ներում.ՕՐՎԱ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ
11:58
25 Սեպտեմբերի 2021
Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը սրվում է. հաստատվել է 1066 նոր դեպք, 586 մարդ առողջացել է, 23 մարդ մահացել է
Կորոնավիրուսի հետ  կապված իրավիճակը սրվում է. հաստատվել է 1066 նոր դեպք, 586 մարդ առողջացել է, 23 մարդ մահացել է
10:15
25 Սեպտեմբերի 2021
«Պատրաստ ենք ցանկացած պահի կյանքի կոչել հայ–ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման աշխատանքները». Փաշինյան
Փաշինյանը կրկին վերահաստատել է Ադրբեջանի հետ սահմանագծման և սահմանազատման աշխատանքները կյանքի կոչելու հայկական կողմի պատրաստակամությունը
19:54
24 Սեպտեմբերի 2021
Հայաստանում մեկնարկում է Սիսիան–Քաջարան ճանապարհահատվածի կառուցումը Ադրբեջանի կողմից Երևան–Մեղրի մայրուղու արգելափակման ֆոնին
Հայաստանում մեկնարկում է Սիսիան–Քաջարան ճանապարհահատվածի կառուցումը Ադրբեջանի կողմից Երևան–Մեղրի մայրուղու արգելափակման ֆոնին
18:18
24 Սեպտեմբերի 2021
Covid-19-ի դեմ պատվաստումների մոլորեցնող միֆերը. մասնագետները պարզաբանումներ են ներկայացնում
Covid-19-ի դեմ պատվաստումների մոլորեցնող միֆերը. մասնագետները պարզաբանումներ են ներկայացնում