ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է նոր հնարավորություն՝ ռուսական ինտերնետ խանութներից ապրանքների ձեռք բերում ապառիկ վարկավորման միջոցով

03.07.2020, 18:55
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է նոր հնարավորություն՝ ռուսական ինտերնետ խանութներից ապրանքների ձեռք բերում ապառիկ վարկավորման միջոցով
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է նոր հնարավորություն՝ ռուսական ինտերնետ խանութներից ապրանքների ձեռք բերում ապառիկ վարկավորման միջոցով

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. ՎՏԲ-Հայաստան Բանկը` H2H ընկերության հետ համատեղ, առաջին անգամ Հայաստանում,  մեկնարկել է պրոդուկտ, որի շրջանակներում հաճախորդները հնարավորություն են ստանում գնումներ կատարել ռուսական ինտերնետ խանութներից՝ ապառիկ վարկավորման միջոցով, հաղորդում է ՎՏԲ–Հայաստան բանկի մամուլի ծառայությունը։

Համագործակցության արդյունքում հաճախորդները կարող են ապառիկ տարբերակով գնել էլեկտրոնիկա, կենցաղային տեխնիկա, կահույք, տան համար տարբեր ապրանքներ, շինանյութ, ավտոպահեստամասեր և այլ հետաքրքիր ապրանքներ՝ Ռուսաստանի խոշորագույն ինտերնետ խանութներից։  

Ապրանքների տեսականուն, որը կարելի է ձեռք բերել՝ ձևակերպելով ապառիկ վարկ ՎՏԲ-Հայաստան Բանկում, կարող եք ծանոթանալ կից հղումով:

Ծրագրի հիմնական առավելությունները հաճախորդների համար.

· նշված կայքի միջոցով ձեռք բերվող ապրանքների գները կարող են լինել ավելի մատչելի 30-50%-ով (որոշ դեպքերում`մինչև 70%), քան Հայաստանում՝ հաշվի առնելով անգամ առաքման արժեքը,

·  H2H ընկերությունը երաշխավորում է, որ ձեռք բերվող ապրանքները սերտիֆիկացված են և ունեն երաշխիք,

· բոլոր գնումները պաշտպանված են ՌԴ <<Սպառողների իրավունքների պաշտպանության մասին>> և ՀՀ <<Սպառողների իրավունքների պաշտպանության մասին>>   օրենքներով:

Ապառիկ վարկի ձևակերպման հայտերը լրացվում են անմիջապես H2H ընկերության գրասենյակում՝ ք. Երևան, Արգիշտի 13/7 հասցեով։ Հետագայում հայտերի լրացումը հնարավոր կլինի հեռահար եղանակով:

Ապրանքներն ապառիկ տարբերակով ձեռք բերելու նպատակով անհրաժեշտ է․

· ընտրել Ձեզ անհրաժեշտ ապրանքը կայքից,

· ապառիկ վարկի ձևակերպման նպատակով այցելել H2H ընկերության գրասենյակ և 20-30 րոպեի ընթացքում ստանալ ընտրված ապրանքի ձեռք բերման համար նախատեսված վարկը: 

H2H ընկերությունը կկազմակերպի Ձեր ընտրած ապրանքի գնումը և առաքումը Հայաստան:

Պրոդուկտի մասին մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն  8787 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: Այս պահին ՌԴ–ում մեծությամբ երկրորդ «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների ցանկում:–0–