+18
Եղանակը Երևանում
Հայ

ՎՏԲ-Հայաստանը մեկնարկել է ոսկու գրավադրմամբ վարկերի ակցիա

19:14
10 Նոյեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. 09.11.2021թ մինչև 30.12.2021թ (ներառյալ) ՎՏԲ-Հայաստան Բանկն անցկացնում է ոսկյա իրերի գրավադրմամբ վարկերի ակցիա՝ առավել շահավետ պայմաններով։ Բանկը հնարավորություն է ընձեռում ֆիզիկական անձ հաճախորդներին գրավադնել ոսկի Բանկի 67 մասնաճյուղերում և ստանալ ՀՀ դրամով վարկ՝ ցածր փաստացի տոկոսադրույքով, հաղորդում է ՎՏԲ–ՀայաստանԲանկի մամուլի ծառայությունը:

Հաճախորդները կարող են մինչև դեկտեմբերի 30-ը ներառյալ դիմել Բանկի մասնաճյուղեր և ստանալ ոսկու գրավադրմամբ վարկեր՝ ՀՀ դրամով տարեկան 8%-ից մինչև 13.5% անվանական տոկոսադրույքով, տարեկան փաստացի տոկոսադրույքը կազմում է ընդամենը 17%-18.5%: Վարկի մարման ժամկետը 80 օրից մինչև 3 տարի է։ Վարկառուն իր հայեցողությամբ կարող է ընտրել վարկի մարման հետևյալ տարբերակներից մեկը.

1.   մինչև 90 օր ժամկետի դեպքում տոկոսները վճարվում են անմիջապես վարկի տրամադրման պահին, իսկ մնացած տոկոսները վճարվում են վարկի ժամկետի ավարտին` մայր գումարի հետ միասին,

2.  վարկի ամբողջ ժամկետի համար տոկոսները վճարվում են ամսական, իսկ վարկի մայր գումարը վճարվում է ժամկետի վերջում,

3.  անուիտետային վճարումներ՝ ըստ ժամանակացույցի:

Վարկը տրամադրվում է հաշված րոպեների ընթացքում՝ հենց տեղում՝ ոսկերիչ-գնահատողի կողմից ոսկին գնահատելուց հետո։ Հայտի դիտարկման և վարկի սպասարկման վճարներ նախատեսված չեն: Վարկ ստանալու համար պահանջվում է փաստաթղթերի նվազագույն փաթեթ՝ անձը հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական քարտ): 

Ոսկյա իրերի գրավադրմամբ վարկերի շրջանակներում վարկը տրամադրվում է ոսկու գնահատված արժեքի մինչև 150%-ի չափով։

ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդներին բացառիկ հնարավորություն է ընձեռում ձեռք բերել ստանդարտացված ոսկու ձուլակտորներ վարկով՝ ձևակերպելով այն որպես գրավ անմիջապես գնման պահին: 

Հիշեցնենք, որ ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է նաև օգտվել այլ բանկերից և վարկային կազմակերպություններից լոմբարդային վարկերի գնման ծառայությունից՝ գրավի գնահատված արժեքից 30%-ով ավելի գումար ստանալու հնարավորությամբ։ Իսկ ոսկյա իրերի գրավադրմամբ վարկեր ունեցող վարկառու-հաճախորդներին ՎՏԲ-Հայաստան Բանկը հնարավորություն է տալիս պարբերաբար ավելացնել գործող վարկի չափը մինչև 10%:

Ակցիայի պայմանների մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ Բանկի մասնաճյուղերում, պաշտոնական կայքում՝  հետևյալ հղումով կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:  

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
17:37
28 Մարտի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Ուշադրություն. 36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
15:26
28 Մարտի 2023
Շուրջ 20մլն դրամի վնաս. մանկապարտեզի տնօրենը տարբեր հաստիքներին գրանցել է իրեն ծանոթ 17 անձանց
Շուրջ 20մլն դրամի վնաս. մանկապարտեզի տնօրենը տարբեր հաստիքներին գրանցել է իրեն ծանոթ 17 անձանց
16:16
27 Մարտի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
12:05
27 Մարտի 2023
Կասկադի բոլոր ծառատեսակները պետք է փոխարինվեն. Ավինյան (ՎԻԴԵՈ)
Կասկադը Երևանի սիրտն է, Երևանի սրտում բոլոր ծառատեսակները պետք է փոխարինվեն, ասել է Ավինյանը. ՎԻԴԵՈ
10:09
27 Մարտի 2023
ԿԸՀ-ն ներկայացրել է Անի և Սիսիան համայնքների ընտրությունների նախնական արդյունքները
ԿԸՀ-ն ներկայացրել է Անի և Սիսիան համայնքների ընտրությունների նախնական արդյունքները
10:15
25 Մարտի 2023
Այսօր մետրոյի աշխատանքային գրաֆիկում փոփոխություններ կլինեն
Այսօր մետրոյի աշխատանքային գրաֆիկում փոփոխություններ կլինեն
15:39
24 Մարտի 2023
ՀՀ իշխանությունները հստակեցրել են Ակադեմիական քաղաքի «ճանապարհային քարտեզը»
Ակադեմիական քաղաքում կկառուցվեն բնակելի տարածքներ, գիտահետազոտական կենտրոններ, սպորտային ենթակառուցվածքներ, այգի, ամֆիթատրոն՝ նախատեսված 50 հազար մարդու համար
14:58
24 Մարտի 2023
Ժաննա Անդրեասյանը հայտնեց, թե երբ կսկսվի Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանի կառուցումը
ԿԳՄՍ նախարարը հայտնեց, թե երբ կսկսվի Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանի կառուցումը
14:39
24 Մարտի 2023
Այսօր մինչև 20։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև 20։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
12:37
24 Մարտի 2023
Ծառերի սպա՞նդ, թե՞ փոխարինում. ի՞նչ տեսք կունենա Կասկադը, կամ «կանաչ» սկանդալ Երևանում
Նախօրեից Երևանի փողոցներում և սոցցանցերի հայկական տիրույթում կրքերը չեն հանդարտվում՝ կապված քաղաքապետարանի կողմից Կասկադի տարածքում ծառերը հատելու մտադրության հետ
15:20
23 Մարտի 2023
Ամբողջությամբ փակ են լինելու Երևանի որոշ առանցքային խաչմերուկներ (ՍԽԵՄԱ)
Ամբողջությամբ փակ են լինելու Երևանի որոշ առանցքային խաչմերուկներ. ՍԽԵՄԱ
13:44
23 Մարտի 2023
Վարժական հավաքների կանչված և աշխատող պահեստազորայինների աշխատավարձն ամբողջությամբ կպահպանվի
Վարժական հավաքների կանչված և աշխատող պահեստազորայինների աշխատավարձն ամբողջությամբ կպահպանվի