ՎՏԲ-Հայաստան Բանկը և Visa-ն հայտարարում են անկանխիկ վճարումների թվով 15-րդ ակցիան

05.05.2020, 16:41
ՎՏԲ-Հայաստան Բանկը և Visa միջազգային վճարահաշվարկային համակարգը հայտարարում են նոր ակցիա ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր քարտապանների համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը և Visa-ն հայտարարում են անկանխիկ վճարումների թվով 15-րդ ակցիան

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ՎՏԲ-Հայաստան Բանկը և Visa միջազգային վճարահաշվարկային համակարգը հայտարարում են նոր ակցիա ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր քարտապանների համար, հաղորդում է ՎՏԲ–Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը:

Ակցիան մեկնարկել է 2020թ. մայիսի 5-ին և կտևի մինչև 2020թ. սեպտեմբերի 5-ը:

Ակցիայի կանոնները շատ պարզ են. անհրաժեշտ է կատարել անկանխիկ վճարումներ ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa Electron, Visa Classic, Visa Gold և Visa Platinum վարկային և դեբետային քարտերով ու կուտակել բոնուսային միավորներ: 

Կուտակված միավորները կարելի է փոխանակել հետաքրքիր նվերով www.gifts.vtb.am կայքում: 

Նվերների ցանկում կան այնպիսիք, ինչպիսիք են՝ iPhone 11 Pro, Apple Watch, AirPods, PowerBank, բրենդային ժամացույցներ, ապարանջաններ ու չարմեր, ինչպես նաև կոսմետիկայի, էլեկտրոտեխնիկայի և թանկարժեք զարդերի խանութ-սրահների նվեր քարտեր: 

Ակցիայի մասնակիցներն անկանխիկ շրջանառության յուրաքանչյուր 1000 ՀՀ դրամի դիմաց ստանում են.

  •  1 բոնուսային միավոր՝ Հայաստանում գրանցված առևտրային կետերում և ինտերնետ խանութներում,

  •  1,5 միավոր՝ արտերկրում գրանցված առևտրային կետերում և ինտերնետ խանութներում:

1 անկանխիկ գործարքի նվազագույն գումարը 5000 ՀՀ դրամ է, 1 անկանխիկ գործարքի դիմաց առավելագույն միավորների քանակը` 500:

Բոնուսային միավորներ չեն կուտակվում հետևյալ գործարքներից.

1.      կոմունալ վճարումներ,

2.      դրամական փոխանցումներ,

3.      մոլախաղերի հետ կապված գործարքներ,

4.      ֆինանսական հաստատություններում և պետական բյուջե կատարված այլ վճարումներ: 

Ակցիայի շրջանակներում մասնակիցն իրավունք ունի փոխանակել իր բոնուսային միավորները նվերի հետ միայն մեկ անգամ: 

ՎՏԲ-Հայաստան Բանկն արտակարգ դրության պայմաններում իր հաճախորդներին խորհուրդ է տալիս ձեռնպահ մնալ թղթադրամներ օգտագործելուց և կատարել վճարումներն անկանխիկ: 

Ակցիայի մասին մանրամասներին կարելի է ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքում կամ զանգահարելով Բանկի Կոնտակտային կենտրոն` 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: 

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: Այս պահին ՌԴ–ում մեծությամբ երկրորդ «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների ցանկում:-0-