636.4
7.1
524.48
-4
Եղանակը Երևանում
Հայ

Ունենք հաստատված 120 ռազմագերի, իսկ ոչ հաստատված թիվն անհամեմատ մեծ է. փաստաբան

10:15
13 Հունվարի 2021

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Ռազմագերիների փոխանակման հարցը մտնում է փակուղի, որովհետև նոյեմբերի 9-ի հայտարարությամբ և հետագա գործընթացներով Հայաստանի ղեկավարությունը միջազգային հանրությանն ազդարարել է, որ խնդիրն ունի քաղաքական լուծում, և իրավական ու քաղաքական խնդիրներով զբաղվող կառույցները գիտակցում են, որ Հայաստանի իշխանությունների կողմից լեգիտիմացված հարթակը հենց եռակողմ ձևաչափն է, ուստի այս ձևաչափը գործուն է։ Այս մասին news.am-ի հետ զրույցում ասել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ գերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը։

Հիշեցնենք, որ հունվարի 11–ին Մոսկվայում կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն: Դրանում նշված է, որ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու նպատակով կողմերն աջակցում են Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խումբ ստեղծելու մասին Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինի առաջարկը:

Եռակողմ հանդիպումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ռազմագերիների հարցը չի հաջողվել լուծել և այդ ուղղությամբ աշխատանքը կշարունակվի։

Загружается новость ... "Лево"

«Կարծես՝ հայկական կողմը բարեխղճորեն կատարեց Ադրբեջանի հանդեպ ստանձնած բոլոր պարտավորությունները, որոնք ծանր էին, և որոնց հետևում կային սեփական քաղաքացիների իրավունքների խախտումներ։ Ակնկալիք կար, որ առնվազն դրանից հետո նոյեմբերի 9–ի հայտարարության միակ չկատարված կետը՝ ռազմագերիների վերադարձը, տեղի կունենար։ Բայց այն քաղաքական պատճառներով տեղի չի ունենում, ավելին՝ կարծես թե հարցը մտնում է փակուղի, որովհետև նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ևհետագա գործընթացներով մեր ղեկավարությունը միջազգային հանրությանն ազդարարել է, որ խնդիրն ունի քաղաքական լուծում և իրավական խնդիրներով զբաղվող կառույցները գիտակցում են, որ Հայաստանի իշխանությունների կողմից լեգիտիմացված հարթակը հենց եռակողմ ձևաչափն է, ուստի այս ձևաչափը գործուն է։ Եթե այն գործուն չլիներ, դրա միջոցով հնարավոր չէին լինի կենսագործել ծանր պայմաններ, և եթե դրանք կենսագործվել են, և Հայաստանի ղեկավարությունը դեռևս այդ հարթակում աշխատանքները շարունակում է, ուրեմն ճանաչված է հենց այդ մեխանիզմի արդյունավետությունը։ Բայց պարզվում է՝ այն արդյունավետ է միայն այն խնդիրների համար, որոնք վնասում են հայկական շահերին, իսկ սեփական քաղաքացիների իրավունքների իրացման առնչությամբ որևէ տեղաշարժ չկա»։

Սահակյանն ասել է, որ Ադրբեջանը փորձում է նոր կարգավիճակ տալ հայ ռազմագերիներին. «Հայ ռազմագերիներին փորձում է զրկել միջազգային պաշտպանությունից և միջազգային հանրությանը ներկայացնել որպես ահաբեկիչներ և դրանով արդարացնել չվերադարձնելը»։

Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ այդ խնդրի իրավական լուծումը հնարավոր է, սակայն այդ ուղղությամբ լուծումները բավականին ժամանակատար են.

«Մենք ի սկզբանե դիվերսիֆիկացրել ենք՝ շատ լավ հասկանալով իրողությունը, պարզապես իրավական գործընթացները երկարատև են, դրանք անմիջական արդյունք կապահովեին, եթե ի սկզբանե քաղաքական սակարկումների առարկա մեր իշխանությունները չդարձնեին գերիներին, որովհետև դրանք ինքնուրույն խնդիր են, անկախ Ադրբեջանի կամքից և ցանկությունից՝ դա պարտադրելու եղանակներ և հնարավորություններ կան, բայց քանի որ դարձրեցին, իրավական մեխանիզմները դանդաղեցին այս առնչությամբ։ Քանի որ հարցը մտնում է փակուղի, կարծում եմ՝ միակ ճանապարհը լինելու է իրավականը կամ առնվազն բանակցություններում նոր անձի, նոր կողմի ներգրավվածությունը։ Քանի դեռ այս մոտեցումներով են վարվում բանակցությունները, մենք տեսանելի տեղաշարժեր չենք նկատում։ Որքան էլ, որ Եվրոպական դատարանը մեր խնդրանքի հիման վրա բավարարել է անհապաղ միջոցը և նաև գործերին տվել է առաջնահերթություն, միևնույն է՝ գործընթացը տեւելու է 1-2 տարի»։

Հարցին՝ արդյոք Նիկոլ Փաշինյանի երեկվա այդ հայտարարությունն սպասելի՞ էր, Սահակյանը պատասխանել է, որ մարդասիրական խնդիրներն առաջնահերթ են և, ըստ փաստաբանի, զարմանալի է, որ այդ խնդիրները երկրորդվում են.

«Բոլորին հայտնի է, որ մարդասիրական խնդիրներն առաջնահերթ են, և մարդասիրական խնդիրներն հաջողակ ղեկավարների դեպքում անգամ լուծում են ստանում պատերազմի ընթացքում։ Եվ նույնիսկ եթե պատերազմը ավարտվում է, հեշտ լուծվող խնդիրներից են դիտարկվում մարդասիրական խնդիրները, որովհետև երկու կողմն էլ ունի նույն խնդիրը։ Պատերազմը նաևւ հետևանքներ է ունենում հաղթող պետության համար, և այստեղ փոխադարձ շահագրգռություն կա մեղմել մարդկային տառապանքները։ Զարմանալիորեն այս խնդիրները երկրորդվում, երրորդվում և դառնում են անկարևոր հարցեր։ Դա կատարվում է մեր իշխանությունների մասնակցությամբ, և ինձ համար անհասկանալի է՝ եթե ադրբեջանական կողմը համաձայնություն չի տալիս գերիների վերադարձի հարցում, իսկ միջազգային իրավունքը չի էլ պահանջում իրենց համաձայնությունը, դա իրենց պարտականությունն է, և չկատարման դեպքում Հայաստանը պետք է միջոցներ ձեռնարկի, որ միջազգային հանրությունը սանկցիաներ կիրառի։ Անհասկանալի է, թե ինչու է Հայաստանը համաձայնություն տալիս այն հարցերին, որի առնչությամբ Ադրբեջանը նոր իրավունքներ է ձեռք բերում Հայաստանի տարածքների նկատմամբ»։

Սիրանուշ Սահակյանն ասել է, որ ներկայումս հայկական կողմն ավելի քան 120 ռազմագերի ունի. «Սրանք անվիճելի դեպքերն են, իսկ եթե մենք քննարկման առարկա դարձնենք հավանական գերեվարման դեպքերը, ապա թվաքանակը անհամեմատ ավելի մեծ է լինելու։ Կան նաև կանայք, հաստատված 2 դեպք կա, որ պաշտոնապես պետությունը ընդունում է և չի վերադարձրել, կարգավիճակի առումով միգուցե նրանք ներկայացվեն վարձկաններ, ահաբեկիչներ»։–0–

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:54
21 Փետրվարի 2021
Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 3334 թեստ, հաստատվել է 168 նոր դեպք, առողջացել է 91 մարդ. ԱՆ
Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 3334 թեստ, հաստատվել է 168 նոր դեպք, առողջացել է 91 մարդ
18:41
20 Փետրվարի 2021
24 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
24–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
18:28
20 Փետրվարի 2021
Ընդդիմությունն այսօրվանից սկսում է բողոքի նոն–ստոպ զանգվածային ակցիաներ
Ընդդիմությունն այսօրվանից սկսում է բողոքի նոն–ստոպ զանգվածային ակցիաներ
18:24
20 Փետրվարի 2021
Ցուցարարները փակում են փողոցներն ու երթեր կազմակերպում Երևանի կենտրոնում (ՎԻԴԵՈ)
բողոքի ակցիայի մասնակիցները միաժամանակ մի քանի երթ են կազմակերպել Երևանի կենտրոնում` փակելով մի քանի կենտրոնական փողոցներ. ՎԻԴԵՈ
17:36
20 Փետրվարի 2021
«Պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ ապստամբելով վերցնել իշխանությունը». Մանուկյանը նշեց ընդդիմության երկու պլանները (ՎԻԴԵՈ)
«Պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ ապստամբելով վերցնել իշխանությունը». Մանուկյանը նշեց ընդդիմության երկու պլանները. ՎԻԴԵՈ
15:20
20 Փետրվարի 2021
Հարյուրավոր քաղաքացիներ հավաքվել են Ազատության հրապարակում` ընդդիմության հանրահավաքին (ՈւՂԻՂ)
Ազատության հրապարակում մեկնարկել է «Հանուն Հայրենիքի փրկության» ընդդիմադիր շարժման զանգվածային հանրահավաքը. ՈւՂԻՂ
12:12
20 Փետրվարի 2021
Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 3509 թեստ, հաստատվել է 223 նոր դեպք, 113 մարդ առողջացել է. ԱՆ
Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 3509 թեստ, հաստատվել է 223 նոր դեպք, 113 մարդ առողջացել է
00:19
20 Փետրվարի 2021
Կարեն Բեքարյանն ու Արա Սաղաթելյանը ձերբակալվել են
Կարեն Բեքարյանն ու Արա Սաղաթելյանը ձերբակալվել են
22:06
19 Փետրվարի 2021
Արա Սաղաթելյանը բերման է ենթարկվել ԱԱԾ, փաստաբանի հայտնել է «քաղաքական գործի» մասին
Արա Սաղաթելյանը բերման է ենթարկվել ԱԱԾ, փաստաբանի հայտնել է «քաղաքական գործի» մասին
19:48
19 Փետրվարի 2021
Բերման է ենթարկվել քաղաքական վերլուծաբան, «Քառյակ մեդիայի» համահիմնադիր Կարեն Բեքարյանը
Բերման է ենթարկվել քաղաքական վերլուծաբան, «Քառյակ մեդիայի» համահիմնադիր Կարեն Բեքարյանը
18:09
19 Փետրվարի 2021
«Իմ քայլը» պատրաստ է աջակցել՝ ստեղծելու պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով, Մակունց
Մակունցն ասում է, որ «Իմ քայլը» պատրաստ է աջակցել ընդդիմությանը՝ ստեղծելու ԱԺ քննիչ հանձնաժողով, որը կուսումնասիրի Արցախի պատերազմին առնչվող հանգամանքները
17:55
19 Փետրվարի 2021
Փաշինյանին քննադատելու համար հեռացրել են աշխատանքից, Օնիկ Գասպարյանի մեղքն ու ԱԺ-ի թեժ քննարկումները. ՈւՇԱԳՐԱՎ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Փաշինյանին քննադատելու համար հեռացրել են աշխատանքից, Օնիկ Գասպարյանի մեղքն ու ԱԺ-ի թեժ քննարկումները. ՈւՇԱԳՐԱՎ ԼՈւՐԵՐ. ՎԻԴԵՈ