Տրանսպորտի վարչության ղեկավարն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել, այնտեղ խնդիր ունենք. Երևանի քաղաքապետ
28.12.2021,
12:22
Երևանի քաղաքապետը հայտնել է, որ Տրանսպորտի վարչության ղեկավարն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել, այնտեղ խնդիր ունեն

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Երևանի քաղաքապետարանի Տրանսպորտի վարչության ղեկավարն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել, ասել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։
«Մենք խնդիր ունենք Տրանսպորտի վարչությունում։ Տեղի կունենա փոփոխություն, քանի որ 2022թ.–ից գծանշումները, լուսացույցներն ամբողջությամբ անցնելու են Երևան համայնքին։ Մասնագիտական լուրջ խնդիրներ ունենք այնտեղ, պետք է թարմացնենք», – ասել է Սարգսյանը «Ազատություն» ռ/կ–ին տված հարցազրույցում։
Նա նշել է, որ քաղաքապետարանի Շինբարեկարգման վարչության պետը նույնպես աշխատանքից ազատման դիմում է գրել։
Սարգսյանն ընդգծել է, որ կադրային ջարդ, որպես այդպիսին, չկա։
«Պետք է շատ ուշադրություն դարձնել բովանդակությանը, ոչ թե ձևին», – ասել է Սարգսյանը։–0–