414.13
4.77
387.04
+15
Եղանակը Երևանում
Հայ

Թոշակների ու նպաստների չափն ավելանում է. կառավարությունն ընդունեց որոշումը

14:17
16 Դեկտեմբերի 2021
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Այսօր կառավարության նիստի ընթացքում որոշում է կայացվել 2022թ.–ի հունվարի 1–ից կենսաթոշակների ու նպաստների չափն ավելացնելու մասին։

Ինչպես նիստի ժամանակ նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակի չափը կսահմանվի 28 600 դրամ՝ 26 500 դրամի փոխարեն, պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության, զինվորական կենսաթոշակների չափերը ևս կավելանան։

«Առաջին խմբի հաշմանդամություն ունեցող անձի համար կսահմանվի 43 հազար դրամ՝ 40 հազարի փոխարեն, 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցողի համար՝ 33 հազար դրամ՝ 30 հազար դրամի փոխարեն և երրորդ խմբի հաշմանդամություն ունեցողի համար՝ 30 հազար դրամ՝ 27 հազար դրամի փոխարեն», – նշեց նախարարը։

Նրա խոսքով, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած կամ զոհված զինծառայողի ընտանիքի անդամի, կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը կսահմանվի 30 հազ դրամ՝ 27 հազ դրամի փոխարեն։

Ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը կսահմանվեն 28 600 դրամ՝ 26 500 դրամի փոխարեն, իսկ հաշմանդամ երեխա ճանաչված անձի համար՝ 37 հազար դրամ՝ 26 500 դրամի փոխարեն:

Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը նույնպես կբարձրանա` դառնալով 28 հազար 600 դրամ, 26 հազար 600 դրամի փոխարեն:

«Երջանիկ չենք այն չափերից, որոնցով բարձրացնում ենք կենսաթոշակները, բայց երբ նայում ենք եղած բազայի վրա, դա տոկոսային բավականին շոշափելի աճ է», – ասաց վարչապետը:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:01
06 Հունիսի 2023
Բերքաբերի հատվածի մոտ 950 հեկտար գտնվում է Ադրբեջանի տիրապետության տակ. Տավուշի մարզպետ (ՎԻԴԵՈ)
Տավուշի մարզպետը հայտարարեց, որ անկլավները միշտ են եղել, ոչ թե առաջացել են հեղափոխությունից հետո. ՎԻԴԵՈ
14:49
06 Հունիսի 2023
Ադրբեջանի ԶՈւ–ն Տեղ գյուղի ինչ-որ տեղերում արդեն հետ է գնացել. մարզպետ
Սյունիքի մարզպետը հայտնեց, որ ադրբեջանցիները Տեղ գյուղի ինչ-որ տեղերում արդեն հետ են գնացել
14:10
06 Հունիսի 2023
Սևանը այս տարի էլ կկանաչի, և դժվարություններ կունենանք. նախարար
Շրջակա միջավայրի նախարարը հայտնել է, որ Սևանը այս տարի էլ կկանաչի, և դժվարություններ կունենանք
13:24
06 Հունիսի 2023
Ozon–ը դուրս է գալիս Հայաստանի շուկա
Ozon–ը դուրս է գալիս  Հայաստանի շուկա
11:41
06 Հունիսի 2023
Փաշինյանի որոշմամբ նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու հարցով միջգերատեսչական աշխատանքային խումբ է ստեղծվել
Փաշինյանի որոշմամբ նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու հարցով միջգերատեսչական աշխատանքային խումբ է ստեղծվել
11:25
06 Հունիսի 2023
Այսօր Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակի օրն է
Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակի օրը։ Սրանից մեկ օր առաջ՝ երկուշաբթի օրը, Եկեղեցին հիշում է նաև Սուրբ Հռիփսիմյանց կույսերին
11:18
06 Հունիսի 2023
Ադրբեջանի ՊՆ–ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել
Ադրբեջանի ՊՆ–ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել
10:15
06 Հունիսի 2023
Իրանի քաղաքացին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման 350 կգ հերոինի մաքսանենգության համար
Իրանի քաղաքացին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման 350 կգ հերոինի մաքսանենգության համար
21:58
05 Հունիսի 2023
Երևանի մետրոպոլիտենը երեք օր կաշխատի արտակարգ ռեժիմով
Երևանի մետրոպոլիտենը երեք օր կաշխատի արտակարգ ռեժիմով
15:16
05 Հունիսի 2023
Ես իմ կամքով եմ նստել մեքենան. Աշոտ Փաշինյանը մանրամասնում է (ՎԻԴԵՈ)
Ես իմ կամքով եմ նստել մեքենան, այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին` Աշոտ Փաշինյանը` անդրադառնալով իրեն առևանգելու մասին գործին. ՎԻԴԵՈ
14:28
05 Հունիսի 2023
Հիվանդանոցում մահացել է Գառնիի մոտ ողբերգական վթարից տուժած ևս մեկ երեխա
Հիվանդանոցում մահացել է Գառնիի մոտ ողբերգական վթարից տուժած ևս մեկ երեխա
12:43
05 Հունիսի 2023
Երևանում շահագործման է հանձնվել առաջին ավտոբուսային առանձնացված gիծը
Ներկայումս աշխատանքներ են տարվում Գայի պողոտան ավտոբուսային առանձնացված գծով կահավորելու մասով