Տոնոյանը ԵԱՀԿ–ին տեղեկացրել է, որ ՀՀ սահմանների ուղղությամբ սադրանքների պարագայում հայկական բանակն արձագանքելու է ըստ անհրաժեշտության` ընդհուպ մինչև նոր բարենպաստ դիրքերի զբաղեցում

13.07.2020, 02:30

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մշտական կապի մեջ է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշչիկի հետ:

Загружается новость ... "Лево"

Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը Facebook–յան իր էջում։

«Վերջին զրույցի ընթացքում պաշտպանության նախարարը տեղեկացրել է, որ հայկական բանակային զորամիավորման անձնակազմն ու հրամանատարությունը հրահանգավորված են դեռևս պահպանել զսպվածություն, իսկ հակառակորդի` ՀՀ սահմանների ուղղությամբ սադրանքների պարագայում` արձագանքել ըստ անհրաժեշտության` ընդհուպ մինչև նոր բարենպաստ դիրքերի զբաղեցում», – նշել է Ստեփանյանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ին ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ ադրբեջանական կողմից հայկական ԶՈՒ-ի սահմանային դիրքը գրավելու 2 փորձ է կատարվել։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ադրբեջանը 2 զոհ ու 5 վիրավոր ունի։ Ավելի ուշ Ստեփանյանը հաղորդեց, որ ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել հայկական նույն դիրքի ուղղությամբ։ Այս պահին կրակոցները պարբերաբար տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են, հայկանա կողմը զոհեր ու վիրավորներ չունի։–0–