429.54
5.77
396.25
-7
Եղանակը Երևանում
Հայ

Տխրեցնում է այն փաստը, որ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին չզսպեց Ադրբեջանին ագրեսիվ գործողությունների դիմելիս. Փաշինյան

18:14
23 Նոյեմբերի 2022

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Վերջին երկու տարիների ընթացքում ՀԱՊԿ անդամ երկիր Հայաստանը առնվազն երեք անգամ ենթարկվել է Ադրբեջանի կողմից ագրեսիայի։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Տխրեցնում է այն փաստը, որ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին չզսպեց Ադրբեջանին ագրեսիվ գործողությունների դիմելիս, և առավել եւս, որ, ըստ էության, մինչև այսօր մենք չենք կարողացել որոշում կայացնել ՀԱՊԿ-ի՝ Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիային արձագանքի վերաբերյալ։ Այս փաստերը հսկա վնաս են հասցնում ՀԱՊԿ-ի համբավին թե՛ մեր երկրի ներսում, թե՛ դրանից դուրս, և ես սա համարում եմ ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության հիմնական ձախողումը։ Նույնը կարող եմ ասել մեր դաշնակիցների՝ Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին իրավիճակի սրման փաստերի մասին։

Միևնույն ժամանակ, պետք է նշեմ նաև մեր հաջող գործողությունները։ Նկատի ունեմ ՀԱՊԿ-ի օպերատիվ արձագանքը Ղազախստանի նախագահ պարոն Տոկաևի՝ այս տարվա հունվարին իրենց երկրում օրինականության և կարգուկանոնի վերականգնման հարցում աջակցելու դիմումին։ Այս դեպքում մենք խնդիրը լուծեցինք մեկ գիշերվա ընթացքում, ինչը թույլ տվեց Ղազախստանին խուսափել ներքին քաոսից»,- ասել է Փաշինյանը։

Օգտվելով առիթից՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել էէ Կասիմ-Ժոմարտ Քեմելի Տոկաևին Ղազախստանի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։

«Ընկերներ, այսօրվա հանդիպման օրակարգը հագեցած է։ Հուսով եմ, որ մեզ կհաջողվի համաձայնեցնել մեր դաշնակցային մոտեցումները և հասնել արդիական հարցերի շուրջ համակարգված կոլեկտիվ փոխգործակցության»,- եզրափակել է Փաշինյանը։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:33
20 Հունվարի 2023
ԿԳՄՍ նախարարը ՌԴ դեսպանին է ներկայացրել Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի և երեխաների կրթության իրավունքի խախտման խնդիրը
Ժաննա Անդրեասյանը ՌԴ դեսպանին է ներկայացրել Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի և երեխաների կրթության իրավունքի խախտման խնդիրը
13:23
20 Հունվարի 2023
Դատախազությունն ԱԺ–ին երեք միջնորդություն է ներկայացրել պաշտպանության նախկին նախարարի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
Գլխավոր դատախազությունն ԱԺ–ին երեք միջնորդություն է ներկայացրել պաշտպանության նախկին նախարարի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
13:18
20 Հունվարի 2023
44-օրյա պատերազմի զոհերի զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում ՔԿ–ի շենքի մոտ
Արցախում 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում Քննչական կոմիտեի շենքի մոտ
12:34
20 Հունվարի 2023
Հակառակորդի կրակոցից վիրավորված զինծառայողը վիրահատվել է. ՊՆ
Հակառակորդի կրակոցից վիրավորված զինծառայողը վիրահատվել է, կյանքին վտանգ չի սպառնում
12:24
20 Հունվարի 2023
Արցախի շրջափակման ընթացքում ԿԽՄԿ–ն Հայաստան է տեղափոխել 38 պացիենտ. Ամատունին ներկայացրել է միջնորդական առաքելության առանձնահատկությունները (ՎԻԴԵՈ)
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին ներկայացրել է կառույցի միջնորդական դերի առանձնահատկությունները. ՎԻԴԵՈ
11:24
20 Հունվարի 2023
Վաշտի կացարանը, որում տեղակայված են եղել նախօրեին հրդեհից զոհված զինծառայողները, եղել է ժամանակավոր. ՊՆ
ՊՆ–ից հայտնում են, որ վաշտի կացարանը, որում տեղակայված են եղել նախօրեին հրդեհից զոհված զինծառայողները, եղել է ժամանակավոր
01:12
20 Հունվարի 2023
Հրապարակվել են զորամասի կացարանում տեղի ունեցած ողբերգության հանգամանքները
Ինչ է տեղի ունեցել հրդեհից առաջ, ինչպես է բռնկվել հրդեհը. հրապարակվել են զորամասի կացարանում տեղի ունեցած ողբերգության հանգամանքները
19:41
19 Հունվարի 2023
Պետք է բացառենք դեպքերը, որ որևէ մեկը, ով չպետք է ստանա վարորդական վկայական, ինչ-ինչ եղանակով ստանա. Փաշինյան
Պետք է բացառենք դեպքերը, որ որևէ մեկը, ով չպետք է ստանա վարորդական վկայական, ինչ-ինչ եղանակով ստանա, ընդգծել է Փաշինյանը
13:42
19 Հունվարի 2023
Հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել, վիճակը ծանր է
Հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել, վիճակը ծանր է
11:55
19 Հունվարի 2023
Սպան, ելնելով ինքնապաշտպանական բնազդից, 5 լիտրանոց բենզինի տարան շպրտել է զորամասի կացարանի ուղղությամբ. Փաշինյան
Փաշինյանը մանրամասներ ներկայացրեց գիշերը զորամասի կացարանում տեղի ունեցած ողբերգական դեպքից
11:39
19 Հունվարի 2023
Պապիկյանը հայտնեց, թե ինչ հանգամանքներում է հրդեհ բռնկվել զորամասի կացարանում
Պապիկյանը ներկայացրեց, թե ինչ հանգամանքներում է հրդեհ բռնկվել զորամասի կացարանում