The Spectator պարբերականը պատմել է Հայաստանի գինեգործության վերածնման մասին

02.11.2017, 12:12
Անգլիացի գրող Հենրի Ջեֆրիսը The Spectator պարբերականում ներկայացրել է իր տպավորությունները Հայաստան կատարած այցի վերաբերյալ:
The Spectator պարբերականը պատմել է Հայաստանի գինեգործության վերածնման մասին

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի. /Նովոստի Արմենիա/. Անգլիացի գրող Հենրի Ջեֆրիսը The Spectator պարբերականում ներկայացրել է իր տպավորությունները Հայաստան կատարած այցի վերաբերյալ, պատմել է նաև երկրի` վերջին տարիներին վերածնվող հարուստ գինեգործական ավանդույթների մասին։

«Վայոց Ձորի ճանապարհի ամեն 100 մետրի վրա վաճառվում է լոլիկ, ձմերուկ և Coca-Cola։ Սակայն եթե մոտենաք, կտենաք, որ կոլայի շշերում վաճառվում է գինի», – գրում է Ջեֆրիսը։

Նա պատմել է նաև ձեռնարկատեր զույգի մասին, որը մեծ դեր է խաղացել Հայաստանի գինեգործության վերածնման գործում։ Նրանք վերադարձել են հայրենիք և սկսել են գինեգործությամբ զբաղվել։ 

1998 թվականին նրանք որոշել են գինենործությամբ զբաղվել իտալական Տոսկանում, սակայն այցելելով Հժհայրենիք` որոշել են հենց այստեղ սկսել իրենց բիզնեսը։

«Սկբից նրանք պահում էին գինին մեծ փայտյա տակառներում, որոնք գինուն փայտի համ էին հաղորդում, սակայն հետո սկսեցին կիրառել հայկական ավանդական մեթոդներ և պահել գինին մեծ կավե ամաններում, որոնք դնում էին հողի մեջ, ինչպես նաև հատուկ իտալական տակառներում», – գրում է Ջեֆրիսը։

Հոդվածի հեղինակը գրում է նաև այն մասին, որ Հայաստան կատարած այցի ժամանակ նա փորձել է տեղական բազմաթիվ և անկրկնելի գինու տեսակներ։–0–