420.75
4.19
394.07
+15
Եղանակը Երևանում
Հայ

«Տաշիր» հիմնադրամը Հայաստանի պետական շտապօգնության ծառայության բոլոր աշխատակիցներին դրամական պարգևատրում է հանձնել

20:10
21 Հունիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Հունիսի 21-ին «Տաշիր» բարեգործական հիմնադրամը շնորհավորեց Հայաստանի բոլոր բժիշկներին մասնագիտական տոնի կապակցությամբ և հայտարարեց այս անգամ պետական շտապօգնության ծառայության աշխատակիցների դրամական պարգեւատրման մասին, հաղորդում է «Տաշիր» ընկերությունների խմբի մամուլի ծառայությունը։

Խոսքը 1346 բուժաշխատողի մասին է, որոնց թվում են բժիշկներ, բուժքույրեր/բուժեղբայրներ ու վարորդներ։ Աջակցության ընդհանուր ծավալը կկազմի ավելի քան 150 մլն ՀՀ դրամ։

Այս նախագիծը, ինչպես և Հայաստանում համավարակի հաղթահարմանն ուղղված նախորդ ծրագրերը, անձամբ «Տաշիր» ընկերությունների խմբի և նույնանուն հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանի նախաձեռնությունն է։

«Դժվար ժամանակներում ժողովրդին տրամադրվող աջակցությունը մեզ համար գերակա խնդիր է։ Մենք միշտ անելու ենք մեր ուժերից կախված ամեն ինչ օգնելու բժիշկներին ու պաշտպանելու մարդկանց առողջությունն ու կյանքը նման բարդ իրավիճակներում» , - նշում է գործարարն ու բարերարը։

 «Տաշիր» բարեգործական հիմնադրամը համավարակի տարածման առաջին իսկ օրվանից աջակցել է դրա հաղթահարմանը բոլոր մակարդակներում։

Օժանդակություն են ստացել ոչ միայն բժշկական հաստատություններն ու վարակի հաղթահարմանն ուղղված կառավարական հիմնադրամները, այլ նաև բժիշկներն ու բնակչության առավել խոցելի խմբերն ու կազմակերպությունները՝ ծերանոցները։

Դեռևս մարտի սկզբին «Տաշիր»  բարեգործական հիմնադրամը 50 մլն ուղղեց Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցին (հիվանդանոցի բժշկական անձնակազմի խրախուսման ու ժամանակակից սարքավորումներով վերազինման համար) և 50 մլն դրամ՝ ՀՀ կառավարության կողմից կորոնավիրուսի դեմ պայքարի համար բացված հատուկ հաշվեհամարին։

Մարտի 16-ին հիմնադրամը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հետ համատեղ որոշակի քանակության դիմակներ, ձեռնոցներ, ջերմաչափեր, ալկոգել ու ախտահանիչ միջոցներ տրամադրեց ՀՀ պաշտպանության նախարարությանը, Հայաստանում Կարմիր խաչի ներկայացուցչությանը, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնին, Էջմիածնի քաղաքապետարանին, ինչպես նաև Հայաստանում գործող տարեցների շուրջօրյա խնամքի թվով 5 խնամքի կենտրոններին (Երևանի Նորքի և թիվ 1 տուն-ինտերնատներ, Գյումրու և Վարդենիսի տուն-ինտերնատներ, «Վանաձորի տարեցների տուն» հիմնադրամ):

Ապրիլ ամսին «Տաշիր»  բարեգործական հիմնադրամը ևս 50 մլն դրամ   փոխանցեց «Հայաստան» համահայկական հիմնադրամին։  Միջոցների մի մասն ուղղվեց կորոնավիրուսի հաղթահարմանն ուղղված միջոցառումներին, մնացած մասը՝ Ռուսաստանի տարածքում մնացած Հայաստանի քաղաքացիների տեղափոխման ֆինանսավորմանը, որոնք սահմանների փակման պատճառով հնարավորություն չունեին վերադառնալ հայրենիք։ ՀՀ քաղաքացիների մեծ մասն այդ օրերին գիշերում էր օդանավակայաններում։ Խնդրի լուծման համար «Տաշիր» -ը այս տարվա մարտից մինչև հունիս դեպի Հայաստան անհրաժեշտ քանակության չարտերային չվերթներ կազմակերպեց։

Տարիներ շարունակ «Տաշիր»-ը Հայաստանում առողջապահության ոլորտի կարևորագույն ծրագրեր է իրականացնում, աջակցում դրանց։ Իր գործունեության 20 տարիների ընթացքում Հիմնադրամը տասնյակ սոցիալական օբյեկտներ է կառուցել, այդ թվում նաև՝ բժշկական ու կրթական հաստատություններ ու մանկապարտեզներ։

Հիշեցնենք, որ 2013թ.-ին  «Տաշիր» ընկերությունների խումբը Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում նորագույն տեխնոլոգիաներով համալրված և ժամանակակից ստանդարտերին համապատասխան, միջազգային առաջատար բուժհաստատությունների մակարդակի բժշկական կենտրոն է կառուցել։ Տասը հազար քառակուսի մետր տարածքով կենտրոնը կառուցվել է նվազագույն ժամկետներում և հագեցած է նոր սերնդի առաջատար բժշկական-դիագնոստիկ, վիրաբուժական ու վերակենդանացման սարքավորումներով։

Տարածաշրջանում նմանը չունեցող հաստատությունը նաև երկու ժամանակակից վերակենդանացման մեքենա է ստացել, որոնք հնարավորություն են ընձեռում շտապօգնության ամենապրոգրեսիվ ստանդատներն օգտագործել։

Ավելի վաղ՝ 2012թ.-ին, «Տաշիր» բարեգործական հիմնադրամը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել «Օգնեմ» հիմնադրամին արյան քաղցկեղ ունեցող երեխաների բուժման համար։ 2017թ. Հիմնադրամն օժանդակել է նաև Երևանում վիրավոր և հաշմանդամ ազատամարտիկների վերականգնողական ժամանակակից կենտրոնի ստեղծմանը։ Առողջապահության ոլորտի շատ այլ նախաձեռնություններ շարունակում են աջակցություն ստանալ Հիմնադրամից։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:05
18 Ապրիլի 2024
Ընդլայնվել է այն հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում քաղաքացիները ճանաչվում են զինվորական ծառայության համար սահմանափակ պիտանի
Կառավարությունը ընդունել է նախագիծ, որն ընդլայնում է այն հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում քաղաքացիները կարող են մասամբ պիտանի համարվել զինվորական ծառայության համար։
12:12
18 Ապրիլի 2024
Թալանչին դուք եք, ձեր ծնողներն են, ձեր բարեկամներն են․ ՀԺՄ խստորեն դատապարտել է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը լրագրողի նկատմամբ (ՎԻԴԵՈ)
Սուքիասյանը բազմաթիվ վիրավորական արտահայտություններ է հնչեցրել «Առավոտ» օրաթերթի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի հասցեին. ՎԻԴԵՈ
11:38
18 Ապրիլի 2024
Ինչպես է կազմակերպվել 36կգ ոսկու և 293մլն ռուբլու գողությունը․ ուշագրավ մանրամասներ (ՎԻԴԵՈ)
Ուշագրավ մանրամասներ․ Ինչպես է կազմակերպվել 36կգ ոսկու և 293մլն ռուբլու գողությունը․ ՎԻԴԵՈ
10:57
18 Ապրիլի 2024
Առաջնագիծ պետք է չլինի, պետք է լինի սահման, կուզեք կշփվեք, չեք ուզի շփվել, ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը Բերքաբերում (ՎԻԴԵՈ)
Փաշինյանն ասել է, որ ժողովրդավարությունն իր համար ավելի կարևոր է, քան իր անձնական արժանապատվությունը․ ՎԻԴԵՈ
10:27
18 Ապրիլի 2024
Մեր մտածածն էն ա, որ ասեք՝ վայ, էս ինչ լավ ա, որ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա․ Փաշինյանը՝ տավուշցիներին (ՎԻԴԵՈ)
Մեր մտածածն էն ա, որ ասեք՝ վայ, էս ինչ լավ ա, որ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա, ասել է Փաշինյանը տավուշցիներին․ ՎԻԴԵՈ
10:00
18 Ապրիլի 2024
Դատարանը հրապարակել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը
Հրապարակվել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը
09:48
18 Ապրիլի 2024
Այսօր մինչև 20։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև երեկոյան 8–ը ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
19:51
17 Ապրիլի 2024
Գալիս է պահ, որ դու պետք է քեզ զոհաբերես հանուն քո հայրենիքի. Փաշինյանը՝ տավուշցիներին
Գալիս է պահ, որ դու պետք է քեզ զոհաբերես հանուն քո հայրենիքի, հանուն քո երկրի, այսօր տավուշցիներին է ասել Փաշինյանը
19:43
17 Ապրիլի 2024
Իշխանության ամենավերին օղակներից հրահանգված արտադատարանական հաշվեհարդար․ ՀԱԿ–ը՝ Սամվել Վարդանյանի միջադեպի մասին
Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել ՔՊ–ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի և Սամվել Վարդանյանի միջադեպի կապակցությամբ
19:31
17 Ապրիլի 2024
Երևանում 3–րդ հարկից ընկած երեխայի մոտ նկատվում է դրական դինամիկա, վիճակը կայուն ծանր է
Երևանում 3–րդ հարկից ընկած երեխայի մոտ նկատվում է դրական դինամիկա
15:58
17 Ապրիլի 2024
Դեղերը թաքցրել են մեքենայի դռների պաստառների, հետևի նստատեղի, բեռնախցիկի պաստառի տակ․ Հայաստան են փորձել ներմուծել 67կգ դեղորայք (ՖՈՏՈ)
Դեղերը թաքցրել են մեքենայի  դռների պաստառների, հետևի նստատեղի, բեռնախցիկի պաստառի տակ․ ՖՈՏՈ