Տարոսիկի փոխարեն` ծառեր. Հայաստանում հարսանիքին ինքնատիպ տարոսիկներ են բաժանվել (ՖՈՏՈ)

20.11.2019, 17:41
Տարոսիկի փոխարեն` ծառեր. Հայաստանում հարսանիքին ինքնատիպ տարոսիկներ են բաժանվել:
Տարոսիկի փոխարեն` ծառեր. Հայաստանում հարսանիքին ինքնատիպ տարոսիկներ են բաժանվել (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը լուսանկար է հրապարակել Facebook–յան իր էջում`նշելով, որ անտառվերականգնումը կարող է լինել նաև այսպիսին, երբ հարսանիքին տարոսիկի փոխարեն ծառ է տնկվում։

Գրիգորյանի հրապարակած լուսանկարում ինքնատիպ տարոսիկ–վկայական է, որում նշված է. «Կարևորելով ապագան` մենք աջակցել ենք Լոռու մարզում նոր անտառի ստեղծմանը։ Ձեր անունից 2020 թվականին կտնվի ևս 150 կաղնի, սոճի և ընկուզենի` 30 տոննայի չափով փոխհատուցելով CO2-ի մարդածին արտանետումները։ Սիրենք և պահպանենք բնությունը։ Սիրով` Արթուր և Աննա»։–0–