Թարմացված Arkatelecom.am–ը, մայր ընձառյուծն ու իր ձագը՝ հայաստանյան անտառներում և հայ հրաձիգների ոսկե մեդալն ու Եվրոպայի ռեկորդը․ շաբաթվա լավ լուրերը

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի․/Նովոստի-Արմենիա/. Ներկայացնում ենք այս շաբաթվա (փետրվարի 10–ից 15–ը) ամենադրական և լավ լուրերի ընտրանին:
Եվ այսպես․․․
«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը հայտնել է է Arkatelecom.am թարմացված կայքի գործարկման մասին, որը 2008թ․–ից Հայաստանի բարձր տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտում գործող առաջին մասնագիտացված ռեսուրսն է։
Տեսախցիկները ֆիքսել են մայր ընձառյուծին իր ձագի հետ «Զանգեզուր» կենսոլորտային համալիրում։
Հայաստանի հրաձգության թիմը ոսկե մեդալ է նվաճել և սահմանել Եվրոպայի ռեկորդ Էստոնիայում անցկացվող Եվրոպայի առաջնությունում։
Հայաստանում նշվեց Տեառնընդառաջը կամ Հիսուսի՝ տաճարին ընծայման տոնը։
Հայաստանի ներկայացուցիչը «Երիտասարդ խոհարարների միջազգային օլիմպիադա» մրցույթում գրավել է 2-րդ տեղը։
Դպրոցականների լողի փորձնական ծրագիրը կընդլայնվի։ Կավելանան լողի անվճար պարապմունքների խմբերը։
Հայ Առաքելական Եկեղեցին փետրվարի 15–ին նշում է Սուրբ Սարգսի տոնը։