Հայաստանի հրաձգության թիմը ոսկե մեդալ է նվաճել և սահմանել Եվրոպայի ռեկորդ Էստոնիայում անցկացվող Եվրոպայի առաջնությունում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
13.02.2025,
12:38
Գոռ Մանուչարյան/Գրիգոր Պողոսյան/Արմեն Գևորգյան եռյակը դարձավ 10մ օդամղիչ ատրճանակ տղաների թիմային մրցաձևի հաղթող․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում ընթացող Մ16 և Մ18 տարեկանների Հրաձգության Եվրոպայի առաջնությունում Հայաստանի թիմը նվաճեց առաջին մեդալը, հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիանլ
Մրցումային երկրորդ օրը Մ18 տարեկանների պայքարում Գոռ Մանուչարյան/Գրիգոր Պողոսյան/Արմեն Գևորգյան եռյակը դարձավ 10մ օդամղիչ ատրճանակ տղաների թիմային մրցաձևի հաղթող։
Մեր մարզիկները 1120միավորով սահմանեցին նաև Եվրոպայի ռեկորդ։
Մ16 և Մ18 տարեկանների Հրաձգության Եվրոպայի առաջնությունը մեկնարկել է փետրվարի 9–ին և կտևի մինչև փետրվարի 15–ը։ Մրցումներին մասնակցում է շուրջ 240 հրաձիգ։