Տեսախցիկները ֆիքսել են մայր ընձառյուծին իր ձագի հետ «Զանգեզուր» կենսոլորտային համալիրում (ՎԻԴԵՈ)
12.02.2025,
13:44
Մայր ընձառյուծը հանգիստ զբոսնում է իր ձագի հետ «Զանգեզուր» կենսոլորտային համալիրում․ ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Մայր Ընձառյուծն իր մեծացած ձագի հետ կրկին արձանագրվել են ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի հատուկ պահպանվող տարածքում, հայտնում է «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ–ը։
«Մեկնարկած տարվա ընթացքում ՇՄՆ «Զանգեզուր» կոնսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի և Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) համատեղ մշտադիտարկման աշխատանքների արդյունքում՝ ՊՈԱԿ-ի հատուկ պահպանվող տարածքում առաջին անգամ հաջողվել է ֆիքսել մայր Ընձառյուծին և ձագին», – նշվում է ՊՈԱԿ–ի Facebook–յան էջում։