421.35
5
386.38
+11
Եղանակը Երևանում
Հայ

Թանկարժեք վիրահատությունների և դեղերի հասանելիություն. նախարարը ներկայացրել է բժշկական համընդհանուր ապահովագրության ներդրման առավելությունները

15:43
15 Փետրվարի 2023
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է բժշկական համընդհանուր ապահովագրության համակարգի առավելությունները, որը հանրապետությունում ամբողջությամբ կներդրվի մինչև 2027 թվականը։

Նախապատրաստում

Նախ, նա նշեց գործունեության հիմնական ուղղությունները համակարգի ներդրման նախապատրաստման շրջանակում.

1) Առողջապահության առաջնային օղակի բարեփոխում` պոլիկլինիկաներ և ամբուլատորիաներ: Ավանեսյանի խոսքով, աշխատանքներն ուղղված են լինելու այս մակարդակում մատուցվող ծառայությունների որակի և մատչելիության բարձրացմանը։

«Սա վերաբերում է ինչպես շենքերի և ենթակառուցվածքների հետ կապված իրավիճակի բարելավմանը, այնպես էլ մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը: Փորձը, նաև այլ երկրներում, ցույց է տալիս, որ ապահովագրական համակարգերը ճիշտ են աշխատում, եթե առաջնային օղակն ի վիճակի է իր վրա վերցնել հիմնական բեռը»,- ասաց Ավանեսյանը։

Նախարարը նշեց, որ սա լինելու է ամենադինամիկ փոփոխվող ոլորտը, այդ թվում՝ կապիտալ ներդրումների և նոր շինարարական աշխատանքների շնորհիվ, ինչի շնորհիվ երկու տարվա ընթացքում կստեղծվի ամբողջովին նորացված համակարգ։

2) Մատուցվող ծառայությունների մակարդակի բարձրացում: Ավանեսյանի խոսքով, փոփոխությունները կարտահայտվեն լիցենզավորման պահանջների խստացման տեսքով.

«Բացի դա վերաբերում է մասնագիտական հմտությունների նկատմամբ պահանջների բարձրացմանը: Հունվարի 1-ից արդեն գործում է ատեստավորման համակարգ: Մեր բժիշկները հինգի տարվա ընթացքում պետք է հետևողական բարձրացնեն իրենց պրոֆեսիոնալ մակարդակը, մասնակցեն սեմինարների, անցնեն վերապատրաստում, թարմացնեն իրենց հմտություններն ու գիտելիքները»,- ասաց նա։

Բացի այդ, նրա խոսքով, կներդրվի մասնագետների լիցենզավորման համակարգ։

Թանկարժեք վիրահատությունների և դեղերի հասանելիություն

Ավանեսյանի խոսքով, համակարգի ներդրման հիմնական առավելություններից մեկն այն քաղաքացիների համար բուժման հասանելիությունն է, ովքեր հաճախ ֆինանսական պարտավորությունների պատճառով չեն կարողանում բուժում ստանալ:

Նա նշեց, որ ապահովագրության գինը կլինի միասնական բոլորի քաղաքացիների համար՝ անկարխ եկամտի մակարդակից, ինչը թույլ կտա ձևավորել ծառայությունների միասնական փաթեթ, որը հասանելի կինի բոլորի համար:

Նախարարը նշեց, որ այս մոտեցման շնորհիվ մատուցվող ծառայությունների ցանկում ներառվելու են դեղամիջոցներ, այդ թվում՝ թանկարժեք, որոնք անհրաժեշտ են քրոնիկ հիվանդությունների, մասնավորապես շաքարախտի բուժման համար։

Ապահովագրությունը կներառի նաև սկրինինգային ծրագրեր, պարտադիր տարեկան բժշկական հետազոտություններ և թանկարժեք վիրահատություններ, ինչպիսիք են սրտի բաց վիրահատությունը:

Միաժամանակ նա նշեց, որ ներդրվող ապահովագրությունը չի կարող ծածկել բացարձակապես բոլոր դեպքերը։ Մասնավորապես, նա նշել է, որ ապահովագրությունը չի ներառի իմունոթերապիան և պլաստիկ վիրահատությունները։

Ապահովագրական վճարումներ

Հանրության համար ամենամեծ հետաքրքրություն ներկայացնող խնդիրներից են ներդրվող համակարգի շրջանակներում վճարումները։ Ավանեսյանը կոնկրետ գումար չնշեց, սակայն ասաց, որ եթե քաղաքացու եկամուտը ցածր է նվազագույն աշխատավարձից, ապա պետությունը կսուբսիդավորի վճարումները։
Ինչ վերաբերում է այն քաղաքացիներին, որոնց եկամուտները գոյանում են օտարերկրյա մուտքերից, ապա, ըստ նախարարի, քաղաքացիները կկարողանան դրանք հայտարարագրել և համապատասխան վճարումների դիմաց օգտվել ապահովագրական համակարգից։

Ինչ վերաբերում է գործազուրկներին, ապա, ինչպես նշեց Ավանեսյանը, եթե քաղաքացին կորցնի աշխատանքը, ապա վեց ամսվա ընթացքում նա կհամարվի համակարգի շահառու։

Ուսանողների մասով նա նշեց, որ վճարելու դեպքում նրանք նույնպես կարող են շահառու լինել։ Միաժամանակ նա նշեց, որ կառավարությունը դեռ քննարկում է ուսանողների համար պետությունից սուբսիդավորման գումարի հարցը։

Պարտադիր բժշկական ապահովագրության համակարգի մասին

Բարեփոխման նպատակն է ստեղծել կայուն առողջապահական ֆինանսավորման համակարգ՝ հիմնված պետության սոցիալական պատասխանատվության և բնակչության համերաշխության սկզբունքների վրա և ապահովել հիմնական բժշկական ծառայությունների ֆինանսական հասանելիությունը բնակչության բոլոր շերտերի համար։

Ինչպես ավելի վաղ նշել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, առողջության համապարփակ ապահովագրության առաջնային նպատակը պետք է լինի հիվանդությունների կանխարգելումը։ Այսպիսով, անհրաժեշտ է ներդնել այնպիսի մոդել, որը կերաշխավորի առողջապահական համակարգի տնտեսապես արդյունավետ և որակյալ գործունեությունը։

Մի շարք փորձագետներ արդեն հանդես են եկել քննադատությամբ։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
01:55
14 Մայիսի 2023
Փաշինյանն ու Միշելը քննարկել են Ադրբեջանի ագրեսիվ գործողություններն ու ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամը
Փաշինյանը Բրյուսելում ոչ ֆորմալ հադիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ
00:28
14 Մայիսի 2023
Բրյուսելում մեկնարկել է վարչապետ Փաշինյանի հանդիպումը Շառլ Միշելի հետ (ՎԻԴԵՈ)
Բրյուսելում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ. ՎԻԴԵՈ
22:53
12 Մայիսի 2023
Փարաքարում վիրավոր թռչունն ընկել է տներից մեկի բակը, օգնության են հասել փրկարարները (ՖՈՏՈ)
Փարաքարում վիրավոր թռչունն ընկել է տներից մեկի բակը, օգնության են հասել փրկարարները. ՖՈՏՈ
22:36
12 Մայիսի 2023
Ադրբեջանի արձակած կրակի հետևանքով հայկական կողմն ունի մեկ զոհ և մեկ վիրավոր
Ադրբեջանի կողմից արձակած կրակի հետևանքով հայկական կողմն ունի մեկ զոհ և մեկ վիրավոր
12:40
12 Մայիսի 2023
Արցախի պողոտայում գտնված նորածնի վիճակում նկատվում է դրական տեղաշարժ, նա հոսպիտալացվել էր ծայրահեղ ծանր վիճակում
Նախօրեին Երևանի Արցախի պողոտայում գտնված նորածնի վիճակում նկատվում է դրական տեղաշարժ, նա հոսպիտալացվել էր ծայրահեղ ծանր վիճակում
10:58
12 Մայիսի 2023
Ադրբեջանն այսօր ԱԹՍ է կիրառել Սոթքի ուղղությամբ. հայկական կողմն ունի ևս 2 վիրավոր, մեկի վիճակը ծանր է (ՖՈՏՈ)
Ադրբեջանն այսօր ԱԹՍ է կիրառել Սոթքի ուղղությամբ. հայկական կողմն ունի ևս 2 վիրավոր. ՖՈՏՈ
10:17
12 Մայիսի 2023
Վթար է. մինչև ժամը 16:00-ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Վթարի հետևանքով այսօր մինչև ժամը 16:00-ն ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
10:01
12 Մայիսի 2023
ՊՆ-ն' սահմանին տիրող իրավիճակի մասին
Մայիսի 11-ին Սոթքի ուղղությամբ ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած 4 զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում են հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ
19:05
11 Մայիսի 2023
Ադրբեջանը հրետանային միջոցներ է կիրառում Նորաբակի ուղղությամբ
Ադրբեջանը հրետանային միջոցներ է կիրառում Նորաբակի ուղղությամբ
16:07
11 Մայիսի 2023
Ավինյանը բացառել է «Նեմեսիսի» հուշարձանի ապամոնտաժումը
Այդ արձանը նվիրված է ազգային արժանապատվության ասպետներին։ Այն որևէ ժողովրդի, որևէ երկրի դեմ չէ, հայտարարել է Ավինյանը
14:24
11 Մայիսի 2023
Նոր տրոլեյբուսներից 4-ը արդեն Երևանում են (ՖՈՏՈ)
Երևանում են նոր տրոլեյբուսներից 4–ը. ՖՈՏՈ
13:21
11 Մայիսի 2023
Ադրբեջանը կրկին խախտել է հրադադարի ռեժիմը Սոթքի հատվածում. ՊՆ
Ժամը 11:00-13:00-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Սոթքի հատվածում որոշակի պարբերականությամբ խախտել են հրադադարի ռեժիմը