Սյունիքում կա՞ն անլուծելի խնդիրներ. Փաշինյանը մեկնաբանել է (ՎԻԴԵՈ)

23.02.2021, 22:29
Սյունիքում կա՞ն անլուծելի խնդիրներ. Փաշինյանը մեկնաբանել է. ՎԻԴԵՈ
Սյունիքում կա՞ն անլուծելի խնդիրներ. Փաշինյանը մեկնաբանել է (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 1in.am ռեսուրսին տված հարցազրույցում պատասխանել է այն հարցին, թե Սյունիքում կա՞ն անլուծելի խնդիրներ։

«Սյունիքում մենք անլուծելի խնդիր չունենք, բայց դա չի նշանակում, որ խնդիրներ չունենք, բայց կարծում եմ, որ Սյունիքում անվտանգային որոշակի երաշխիքների համակարգ գործում է», – հայտարարել է Փաշինյանը։

Վարչապետը նշել է, որ «պարզ է, որ միջավայրը փոխվել է: Այդ փոխված միջավայրի բերումով արդեն կան որոշակի լարումներ»։

«Բայց համոզված եմ, որ այդ լարումները ժամանակի ընթացքում կմեղմվեն, մանավանդ, որ մենք մտադիր ենք լայնածավալ սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքային ծրագրեր իրականացնել Սյունիքում», – ասել է ՀՀ վարչապետը։–0–