Սուրենյանը զգուշացնում է. Սև ծովից ցիկլոն է ներթափանցում, ջերմաստիճանը կտրուկ կնվազի, սպասվում է ձյուն

19.02.2021, 16:36

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Սև ծովի շրջաններից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված փետրվարի 20-ին և 20-ի լույս 21-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին վայրերում զգալի, լեռնային գոտիներում և լեռնանցքներում բուք, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

«Գիշերը և առավոտյան հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց», – նշել է օդերևութաբանը Facebook–յան իր էջում։

Մայրաքաղաք Երևանում փետրվարի  20-ին, 21-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն, 21-ի ցերեկը, 22-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում փետրվարի 19-ի ցերեկը՝ առանձին շրջաններում, 20-ին, 21-ի գիշերը` շրջանների զգալի մասում, 21-ի ցերեկը Սյունիքում և Արցախում    ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն։

Փետրվարի   22-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 21-22-ին գիշերը աստիճանաբար կնվազի  7-9 աստիճանով։–0–