424.82
4.76
387.47
+9
Եղանակը Երևանում
Հայ

Ստեղծագործ միտք ու գործընկերություն գեներացնող թիմ. Ամերիաբանկը` DigiTec22-ում (ՖՈՏՈ)

11:17
13 Մարտի 2023

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի./Նովոստի-Արմենիա/. Մարտի 10-ից 12-ը ԴիջիԹեքը հերթական անգամ հավաքել էր Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչներին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կազմակերպված ցուցահանդեսի շրջանակում։ Ցուցահանդեսին մասնակցեց ավելի քան 120 ընկերություն։ Ամերիաբանկը ցուցահանդեսում ներկայացել էր ամենախոշոր տաղավարով։ Սակայն դա չէ, որ զարմացնում էր, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Ցուցահանդեսը ցույց տվեց, որ այցելուները (նրանք նաև պոտենցիալ հաճախորդներ են) գալիս են ոչ միայն ընկերությունների և ծառայությունների մասին տեղեկություններ ստանալ համար, թեև, իհարկե, նաև դրա համար, այլև՝ հույզերի, տպավորությունների, ընկերության փիլիսոփայությունը, նրա էներգիան զգալու հնարավորության համար:
Հենց Ամերիաբանկի թիմի կողմից այդ ամենի գիտակցումն ապահովվեց տաղավարի անհավանական հայտնիությունը, որտեղ երեք օր շարունակ մարդիկ հերթ էին կանգնում’ տեսնելու, փորձելու, սովորելու, բախտը փորձելու, հաղորդակցվելու, բարի գործ անելու համար։ Այս տարի Ամերիաբանկը որոշեց ցուցահանդեսին ներկայանալ ոչ այնքան պրոդուկտներով, որքան բրենդով, իր արժեքներով, առաքելությամբ, ցուցահանդեսի ձևաչափին ավելացնել նախագծերի և լուծումների «զգացմունքների» ձևաչափ, որոնք ներկայացնում են հաճախորդի հետ փոխգործակցության որակապես այլ` տարբերվող փորձ:

Ամերիաբանկի մարքեթինգի և հաղորդակցության գծով տնօրեն Ռեբեկա Հակոբյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ներկայացնում են բոլոր այն պրոդուկտային լուծումները, որոնք տարիների ընթացքում ներդրվել են բանկի կողմից՝ տեխնոլոգիական մեծ ներդրումների շնորհիվ։ «Բայց ամենակարևորը,- ընդգծեց Ռեբեկա Հակոբյանը,- մենք այս ամենում ներկայացնում ենք մարդուն, քանի որ մեր տեսլականին համապատասխան՝ ցանկանում ենք ստեղծել հուսալի ֆինանսական և տեխնոլոգիական միջավայր, որն ուղղված է մարդկանց կյանքի բարելավմանը։ Շատ կարևոր է, որ տեխնոլոգիական հեղափոխությունների դարաշրջանում չմոռանանք, թե ում համար է այս ամենն արվում և ինչպես կարող է մարդն օգտագործել այն։ Մենք ներկայացնում ենք Ամերիան 360 աստիճանով, այն ամենն, ինչ կապված է մեր ապրանքանիշի հետ և այն զգացմունքները, որոնք փոխանցում ենք մարդկանց, ում համար ստեղծում ենք այս բոլոր լուծումները»։


Америабанк на Digitec

Ամերիաբանկի տաղավարը բաժանված է մի քանի գոտիների. Նախ այցելուն գրանցվում է MyAmeria գոտում, ստանում QR կոդ, որից հետո կարող է այցելել տաղավարի մյուս գոտիները։

Առաջինը A Space գոտին է, «Մենք մեր А կետն ենք»: Այստեղ ամենաուժեղ հույզերի, զգացմունքների գոտին է, գոտի, որտեղ իշխում է ենթագիտակցությունը, որտեղ դու Տիեզերքի մի մասն ես և ամբողջ Տիեզերքը, որտեղ դու միաժամանակ Տիգրան Մեծի կողքին ես և լուսավոր էկրանով այս մութ սենյակում, որն ավելի շատ նման է կախարդական գնդի, իսկ ապագայում՝ այն, ինչ դու ստեղծում ես այսօր: Երբ բանկի ներկայացուցիչները խուսափում են պատասխանել «Ի՞նչ կա այս մութ սենյակում» հարցին և ասում են. «Ավելի լավ է ամեն ինչ ինքներդ տեսնեք և զգաք», նրանք միանգամայն իրավացի են: Դա պետք է տեսնել ու զգալ։

Америабанк на Digitec

 A Space գոտուց այցելուն հայտնվում է A Motion գոտում, որտեղ տեղադրված են երկու էլեկտրական հեծանիվներ։ Բայց դրանք սովորական հեծանիվներ չեն: Բավական է պտտել ոտնակները, իսկ ավելի լավ է դա անել զույգերով, հեծանիվների դիմաց գտնվող վահանակի վրա լուսավորվում են համաստեղությունները: Դրանից հետո Ամերիաբանկը ձեր անունից (QR կոդը նախապես սկանավորվում է) reArmenia հարթակի միջոցով որոշակի գումար է փոխանցում Zleenk ծրագրին։ Zleenk-ը կրթական հարթակ է 13-18 տարեկան երեխաների համար, որը հնարավորություն է ընձեռում լրացուցիչ կրթություն ստանալու երեխաներին։ Դժվար է ասել, թե նախագիծը որքան գումար կստանա այս երեք օրվա ընթացքում, բայց եթե տեսնեք երիտասարդների հերթն այս հեծանիվների համար, և այն եռանդը, որով նրանք պտտում են ոտնակները՝ փորձելով «վառել աստղերը», կհասկանաք, թե երիտասարդները որքան շատ են ցանկանում օգնել և դառնալ բարին գործելու մի մասնիկ:


Америабанк на Digitec

Եվ տաղավարի մեկ այլ գոտիներից է A Talks-ը: Սա հարթակ է, որտեղ Ամերիաբանկի փորձագետներն ու մասնագետները, ինչպես նաև տարբեր գործընկեր կազմակերպությունների մասնագետներ երեք օր շարունակ ելույթ են ունենում տարբեր թեմաների շուրջ և պատասխանում այցելուների հարցերին։ Այստեղ կարող եք ծանոթանալ բանկի պրոդուկտներին, ինչպես նաև բանկի՝ ՓՄՁ-ների վարկավորման հարթակներին, հիփոթեքային վարկերին, մեքենաների գնումներին, ինչպես է բանկը մշակում պրոդուկտներ՝ օգտագործելով թվային տեխնոլոգիաների և արհեստական բանականության հնարավորությունները, թվային տարածքում անվտանգության, հզորության, համագործակցության ուժի, թվային փոխակերպման հետ կապված արդյունաբերության ոլորտում տեղի ունեցող իրադարձությունների զարգացման հնարավոր սցենարների կանխատեսումները և նկարագրությունները և շատ ավելին:

Բացի այդ, բոլորն ունեն արժեքավոր մրցանակներ շահելու հնարավորություն։ MyAmeria հավելվածի օգտատերերը, իրենց տվյալները տաղավարում թողնելով և մարտի 3-ից մարտի 25-ն ընկած ժամանակահատվածում այս հավելվածի միջոցով առնվազն մեկ գործարք կատարելով, կարող են դառնալ iPhone 14 Pro Max-ի սեփականատեր։ Իսկ եթե նկարվեք A Space գոտում և տեղադրեք լուսանկարը Instagram-ում, կարող եք շահել Apple Watch 8 խելացի ժամացույց։

Կարելի է ասել, որ Ամերիաբանկի թիմը, ևս մեկ անգամ չխնայելով ժամանակ և ջանք, ցույց տվեց, որ Ամերիաբանկը պարզապես բանկ չէ։ Սա, եթե կուզեք, ապրելակերպ է, որի հիմքում ստեղծագործ միտքն է, գործընկերությունը, ինքնաճանաչումը, մասնակցությունն ու բարիությունը:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:49
24 Ապրիլի 2023
Բայդեն. այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն ու վերահաստատում ենք մեր երդումը՝ երբեք չմոռանալ
Այսօր մենք կանգ ենք առնում հիշելու Մեծ Եղեռնի` Հայոց ցեղասպանության ժամանակ զոհվածների կյանքը և վերահաստատում ենք մեր երդումը՝ երբեք չմոռանալ, հայտարարել է ԱՄՆ նախագահը
15:32
24 Ապրիլի 2023
Մենք կանգնած ենք Տեղի մատույցներում՝ մեր համապատասխան տարածքի վրա և իրականացնում ենք դիրքային բարելավման աշխատանքներ. ԳՇ պետ
ՀՀ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն այսօր լրագրողներին հայտարարեց, որ ՀՀ ԶՈւ-ն կանգնած է Տեղի մատույցներում
14:05
24 Ապրիլի 2023
Կոչ ենք անում Ռուսաստանին կատարել իր պարտավորությունը. Ալեն Սիմոնյանը հայտարարություն է տարածել
Կոչ ենք անում Ռուսաստանին կատարել իր պարտավորությունը. Ալեն Սիմոնյանը հայտարարություն է տարածել
10:36
24 Ապրիլի 2023
Հայաստանի բարձրագույն ղեկավարությունն այցելել է Ծիծեռնակաբերդ
Հայաստանի բարձրագույն ղեկավարությունն այցելել է Ծիծեռնակաբերդ
10:20
24 Ապրիլի 2023
36-ամյա տղամարդը գողացել էր 62-ամյա կնոջ ոսկյա զարդերն ու գրավադրել բանկում
36-ամյա տղամարդը գողացել էր 62-ամյա կնոջ ոսկյա զարդերն ու գրավադրել բանկում
10:08
24 Ապրիլի 2023
Սա անցյալի, ներկայի ու ապագայի մասին խորհելու ամենապատեհ պահն է. Փաշինյանն ուղերձ է հղել
Սա անցյալի, ներկայի ու ապագայի մասին խորհելու ամենապատեհ պահն է. Փաշինյանն ուղերձ է հղել
09:00
24 Ապրիլի 2023
Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 108–րդ տարելիցը
2023թ.–ին նշվում է ողբերգության 108–րդ տարելիցը, որի ժամանակ զոհվեց մոտ 1,5 մլն հայ
23:02
23 Ապրիլի 2023
Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված ջահերով երթի մասնակիցները Երևանի կենտրոնում այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները (ՖՈՏՈ)
Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված ամենամյա ջահերով երթի մասնակիցները Երևանի կենտրոնում այրեցին Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշները. ՖՈՏՈ
17:11
23 Ապրիլի 2023
Զինծառայող է զոհվել հակառակորդի կրակոցից
Զինծառայող է զոհվել հակառակորդի կրակոցից
23:22
21 Ապրիլի 2023
Շատ տարօրինակ ու աղմկոտ հայտարարություն եմ անելու. Փաշինյանը՝ կառավարություն-եկեղեցի հարաբերությունների մասին (ՎԻԴԵՈ)
Շատ տարօրինակ ու աղմկոտ հայտարարություն եմ անելու. Փաշինյանը՝ կառավարություն-եկեղեցի հարաբերությունների մասին. ՎԻԴԵՈ
21:32
21 Ապրիլի 2023
Ապրիլի 24-ին կկազմակերպվի այցելուների անվճար տեղափոխումը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հայտնի է երթուղին
Ապրիլի 24-ին կկազմակերպվի այցելուների անվճար տեղափոխումը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հայտնի է երթուղին
19:56
21 Ապրիլի 2023
Պարանոցը կտրելով մորը սպանելու փորձ կատարած 36-ամյա տղամարդը կալանավորվել է
Երևանում պարանոցը կտրելով մորը սպանելու փորձ կատարած 36-ամյա տղամարդը կալանավորվել է