+12
Եղանակը Երևանում
Հայ

Սովորում ենք լավագույններից մեր գործում

10:15
26 Դեկտեմբերի 2022

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Վերջերս «Տեխնոլոգիաներ հաշմանդամների համար» ընկերությունը Խուլերի հայկական հասարակական կոմիտեի պատվիրակությանը գործուղել էր Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ)՝ արդեն պատրաստի ենթակառուցվածքին ծանոթանալու համար, որը ստեղծվել է լսողության հետ կապված խնդիրներ ունեցող մարդկանց համար:

ԱՄԷ-ն առաջատար երկիր է տեխնոլոգիաների զարգացման հարցում, որոնք խուլ քաղաքացիներին և այցելուներին տրամադրում են նորարարական լոււծումներ, ինչպիսիք են բջջային հավելվածի միջոցով ժեստերի լեզվով թարգմանության ծառայությունը, թրթռացող նստարանները հանրային զբոսայգիներում, որոնք մարդկանց իրազեկում են ձայնային ազդանշանների մասին արտակարգ իրավիճակների ժամանակ և այլ գործիքներ, որոնք դյուրացնում են շփումը թույլ լսողություն ունեցող մարդկանց և հասարակության այլ անդամների միջև:

Խուլերի համար հարմար ենթակառուցվածքի ստեղծումն օգտակար կլինի ոչ միայն լսողության հետ կապված խնդիրներ ունեցողներին, այլև Հայաստանի բիզնեսին, չէ՞ որ այստեղ են ժամանում մեծ թվով օտարերկրացիներ, որոնք ունեն լսողական խնդիրներ և որոնց անհրաժեշտ է ստանալ շատ տեղեկատվություն տուրիստական օբյեկտների մասին ու շփվել բիզնեսի և պետական կառույցների ներկայացուցիչների հետ՝ տարբեր տեսակի ծառայություններից օգտվելու համար:

Технологии для глухих 2jpg (2).jpg

«Տեխնոլոգիաներ հաշմանդամների համար» ընկերության տնօրեն Անի Չիչոյանը ցանկանում է նախաձեռնել նման տեխնոլոգիաների զարգացում մեր երկրում և դյուրացնել հաղորդակցությունը լսող և չլսող մարդկանց միջև. նախաձեռնել առցանց թարգմանությունների համար նախատեսված գաջեթների տեղադրում հասարակական տարբեր վայրերում, տեղադրել QR կոդեր թանգարաններում, ինչը թույլ կտա խուլերին հանգիստ լսել պատմություններ, ծանոթանալ ցուցանմուշներին բջջային հավելվածի միջոցով իրականացվող ժեստային թարգմանության օգնությամբ:

Այդ նպատակով նա այցի արդյունքում հանդիպել է Խուլերի հայկական հասարակական կոմիտեի նախագահ Աննա Պապոյանի հետ, որի ժամանակ գաղափարներ են փոխանակվել Հայաստանում նման տեխնոլոգիաների զարգացման և հետագա համատեղ աշխատանքի շուրջ: Ոգեշնչում է այն փաստը, որ «Տեխնոլոգիաներ հաշմանդամների համար» ընկերության և Խուլերի հայկական հասարակական կոմիտեի նման կազմակերպությունները սկսել են մեծ համատեղ աշխատանք, որպեսզի խուլերը կարողանան լիարժեք մասնակցել հասարակական կյանքին և նպաստել հասարակական պիտակի նվազմանը, որը կապված է հաշմանդամության հետ, ինչպես նաև իրազեկել հաջողությունների մասին, որոնք արդեն ձեռք են բերվել այս գործում:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:00
23 Մարտի 2023
Թթվասեր՝ աղիքային ցուպիկով և խմորասնկերով. Hetq-ը խախտումներ է գտել թթվասերի 10 նմուշից 4-ում
Թթվասեր՝ աղիքային ցուպիկով և խմորասնկերով. Hetq-ը խախտումներ է գտել թթվասերի 10 նմուշից 4-ում
19:39
22 Մարտի 2023
Հակառակորդի կրակոցից զինծառայող է մահացել
Այսօր հակառակորդի կրակոցից զինծառայող է մահացել
15:59
22 Մարտի 2023
Armenia Aircompany-ն վերանվանվել է
Armenia Aircompany-ն վերանվանվել է
12:19
22 Մարտի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի 2 վարչական շրջանում և Կոտայքի մարզում
36 ժամ ջուր չի լինի Երևանի 2 վարչական շրջանում և Կոտայքի մարզում
12:09
22 Մարտի 2023
Գլխի շրջանում վնասվածքներով երկու ռուս զինծառայողներ բուժօգնություն են ստացել Գորիսի ԲԿ-ում. Սյունիքի մարզպետարան
Սյունիքի մարզպետարանից հայտնել են, որ նախօրեին Գորիսի ԲԿ է դիմել ազգությամբ ռուս երկու զինծառայող
11:01
22 Մարտի 2023
Նախօրեին մոլորված զինծառայողը հայտնաբերվել է
Նախօրեին մոլորված զինծառայողը հայտնաբերվել է
23:51
21 Մարտի 2023
ՔՊ-ն հայտնել է Մարդու իրավունքների պաշտպանի իր թեկնածուի անունը
ՔՊ-ն հայտնել է Մարդու իրավունքների պաշտպանի իր թեկնածուի անունը
20:00
21 Մարտի 2023
Հայաստանում ավելի քան 300 մարդ համարվում է անհետ կորած 44-օրյա պատերազմից և հետագա սրացումներից հետո.
Հայաստանում ավելի քան 300 մարդ համարվում է անհետ կորած 44-օրյա պատերազմից և հետագա սրացումներից հետո.
16:36
21 Մարտի 2023
Զինծառայողը մոլորվել ու հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում. ՊՆ
Զինծառայողը մոլորվել ու հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում
15:57
21 Մարտի 2023
Ամերիաբանկը ճանաչվել է 2023թ. Լավագույն ներդրումային բանկը Հայաստանում՝ ըստ Global Finance ամսագրի
Ամերիաբանկը ճանաչվել է Լավագույն ներդրումային բանկը Հայաստանում Global Finance միջազգային առաջատար ֆինանսական ամսագրի կողմից
10:00
21 Մարտի 2023
FlyOne Armenia-ն գործարկում է Երևան-Լառնակա ուղիղ չվերթեր
FlyOne Armenia-ն գործարկում է Երևան-Լառնակա ուղիղ չվերթեր
22:18
20 Մարտի 2023
Ալեն Սիմոնյանը հայտնել է, թե ինչպես է կոտրել ձեռքը. կպահանջվի նաև վիրահատական միջամտություն
Ալեն Սիմոնյանը հայտնել է, թե ինչպես է կոտրել ձեռքը. կպահանջվի նաև վիրահատական միջամտություն