Սխալմունք է եղել. նախարարությունները չեն կարողանում կողմնորոշվել` հոկտեմբերի 1–ից, թե 14–ից պահանջել ՊՇՌ թեստը

30.09.2021, 11:39
Սխալմունք է եղել. նախարարությունները չեն կարողանում կողմնորոշվել` հոկտեմբերի 1–ից, թե 14–ից պահանջել ՊՇՌ թեստը
Սխալմունք է եղել. նախարարությունները չեն կարողանում կողմնորոշվել` հոկտեմբերի 1–ից, թե 14–ից պահանջել ՊՇՌ թեստը

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Արդարադատության նախարարության աշխատակազմը, համաձայն Առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի N-65-Ն հրամանի, ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը կիրառելու է 14․10․2021 թվականից, հայտնում է ՀՀ արդարադատության նախարարության մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը։ 

««Հրապարակ» օրաթերթում այսօր հրապարակված «Տարբեր պետական կառույցներում նշանակվել են թեստերի ու պատվաստումների վրա հսկող պատասխանատուներ» վերտառությամբ հոդվածում, սխալմունքի արդյունքում լրագրողին տրամադրված տեքստում նշվել է հոկտեմբերի մեկ ժամկետը», – նշել է Մարտիրոսյանը։ 

Նա նաև տեղեկացրել է, որ այս հարցի շուրջ Արդարադատության և Առողջապահության նախարարության համապատասխան մասնագետները բազմիցս ունեցել են ներքին քննարկումներ․ և մոտեցումը մեկն է եղել՝ պահանջը կիրառել հոկտեմբերի 14-ից։ 

«Հրապարակի» հոդվածում նշվում է, որ ԿԳՄՍՆ-ից ասել են, որ թեստերը պահանջելու են հոկտեմբերի 14-ից, իսկ արդարադատության նախարարությունից` հոկտեմբերի 1-ից: Տարբեր պետական կառույցներում նշանակվել են թեստերի ու պատվաստումների վրա հսկող պատասխանատուներ: 

Մենք փորձեցինք կապ հաստատել Առողջապահության նախարարության հետ, որպեսզի ստանանք պարզաբանում այն հարցին շուրջ, թե ինչու ՀՀ առողջապահության նախարարությունը բազմից հայտարարել է, որ աշխատակիցներից պահանջելու են ՊՇՌ թեստ կամ պատվաստում հոկտեմբերի 1–ից, բայց հեռախոսազանգերին պատասխանող չկար։–0–

 - рис.1