417.09
6.36
395.91
+4
Եղանակը Երևանում
Հայ

Սիմոնյանն ու Փելոսին քննարկել են ՀՀ-ի և տարածաշրջանի անվտանգության հարցեր՝ ներառելով ՄԱԿ-ի ԱԽ-ում հետագա գործընթացների մանրամասներ

13:21
18 Սեպտեմբերի 2022

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 18-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիսավոր ընդունելությանը հաջորդել է Սիմոնյան-Փելոսի առանձնազրույցը: Զրուցակիցներն այնուհետև միացել են ընդլայնված կազմով քննարկմանը:

ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ ԱՄՆ-ն առանցքային տեղ է զբաղեցնում Հայաստանի քաղաքական և տնտեսական կյանքում:

«Հարգելի՛ բարեկամ, Ձեր այցը Հայաստան տեղի է ունենում մեր երկրի համար ծանրագույն շրջանում, և այն այս առումով առավել գնահատելի է: Ինչպես գիտեք, սեպտեմբերի 13-ից Ադրբեջանը Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի նոր փուլ է սկսել: Ադրբեջանական զինուժը դաժան ռմբակոծությունների է ենթարկել ոչ միայն Հայաստանի սահմանային դիրքերը, այլև բազմաթիվ բնակավայրեր ու քաղաքացիական ենթակառուցվածքներ: Ցավոք, զոհեր ունենք»,- նշել է Ալեն Սիմոնյանը:Նա շնորհակալություն է հայտնել սեպտեմբերի 14-ի երեկոյան Միացյալ

Նահանգների միջնորդությամբ ձեռք բերված փխրուն զինադադարի համաձայնության համար, ինչպես նաև երախտագիտություն է հայտնել ԱՄՆ-ի իշխանությանը, այդ թվում՝ բազմաթիվ կոնգրեսականների՝ վերջին զարգացումներին հասցեական գնահատական տալու համար:

Կողմերը քննարկել են Հայաստանի և տարածաշրջանի անվտանգությանն առնչվող հարցեր՝ ներառելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հետագա գործընթացներին վերաբերող մանրամասներ:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև հետագա միջխորհրդարանական համագործակցության նախագծերին: Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահը և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահը հանդես են եկել հայտարարությամբ:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակը նշել է. «Երբ մենք որևէ երկիր ենք գնում, մեզ համար կարևոր է անվտանգությունը: Չգիտեինք, որ մեր այցը կհամընկնի ռազմական գործողություններին հաջորդող օրերին: ԱՄՆ-ում հպարտանում ենք, որ շրջապատված ենք հայրենասեր հայերով, որոնք նաև մեր քաղաքացիներն են: Նրանք մեր ուժն են, մեր ամբողջության կարևոր բաղադրիչը», - ասել է Նենսի Փելոսին:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:44
06 Դեկտեմբերի 2022
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի 10 վարորդ մեկնել է Գերմանիա՝ վերապատրաստման. շուտով Երևանում նոր MAN ավտոբուսներ կհայտնվեն
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի 10 վարորդ մեկնել է Գերմանիա՝ վերապատրաստման
13:37
06 Դեկտեմբերի 2022
Երևանի մետրոպոլիտենն այսօր և վաղը չի գործի դեկտեմբերի
Երևանի մետրոպոլիտենն այսօր և վաղը  չի գործի դեկտեմբերի
23:02
05 Դեկտեմբերի 2022
Երևանում վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը և տրվեց «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի մեկնարկը (ՖՈՏՈ)
Երևանում վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը և տրվեց «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի մեկնարկը. ՖՈՏՈ
17:29
05 Դեկտեմբերի 2022
36 ժամ ջուր չի լինի Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի մի շարք հասցեներում
36 ժամ ջուր չի լինի Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի մի շարք հասցեներում
15:35
05 Դեկտեմբերի 2022
«Աստղիկ» ԲԿ-ի բժիշկ Արման Նազինյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ սպանության հատկանիշներով. ՔԿ-ն պարզաբանում է
«Աստղիկ» ԲԿ-ի բժիշկ Արման Նազինյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ սպանության հատկանիշներով. ՔԿ-ն պարզաբանում է
15:16
05 Դեկտեմբերի 2022
Քրեական հետապնդում է հարուցվել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կնոջ նկատմամբ
Վլադիմիր Գասպարյանի կնոջը մեղադրում են ավելի քան 36մլն դրամ յուրացնելու մեջ
12:36
05 Դեկտեմբերի 2022
Սուր շնչառական հիվանդությունների թիվն աճել է, թիրախ խմբում են 0-14 տարեկան երեխաները. Արմեն Մուրադյան
Սուր շնչառական հիվանդությունների թիվն աճել է, թիրախ խմբում են 0-14 տարեկան երեխաները
11:37
05 Դեկտեմբերի 2022
Այսօր 15։00-ից հետո փակ են լինելու Հանրապետության հրապարակ մուտք գործող բոլոր փողոցները
Ուշադրություն. այսօր 15։00-ից հետո փակ են լինելու Հանրապետության հրապարակ մուտք գործող բոլոր փողոցները
10:32
05 Դեկտեմբերի 2022
Հայաստանն Ադրբեջանին է հանձնել ենթադրաբար Ղարաբաղյան առաջին պատերազմի 10 զոհերի ոսկրեր և 2 քարտեզ
Հայաստանն Ադրբեջանին է հանձնել ենթադրաբար Ղարաբաղյան առաջին պատերազմի 10 զոհերի ոսկրեր և 2 քարտեզ
09:37
05 Դեկտեմբերի 2022
Հայաստանում ջերմաստիճանը կնվազի, շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ
Սպասվում է ջերմաստիճանի նվազում և տեղումներ
15:28
03 Դեկտեմբերի 2022
Ուշադրություն. Երևանի մետրոպոլիտենը չի գործի առաջիկա երկու օրն աշխատանքային ժամերին (ՎԻԴԵՈ)
Ուշադրություն. Երևանի մետրոպոլիտենը չի գործի առաջիկա երկու օրն աշխատանքային ժամերին. ՎԻԴԵՈ
18:02
02 Դեկտեմբերի 2022
Երևանի կենտրոնում փողոցներ են փակվելու, արգելվելու է մեքենաների կայանումը ՄՀՀ-ի մոտ
Երևանի կենտրոնում փողոցներ են փակվելու, արգելվելու է մեքենաների կայանումը ՄՀՀ-ի մոտ