Շուշին ադրբեջանակա՞ն է. լրագրողները կառավարության դիմաց Փաշինյանից պատասխան են պահանջում. ՈւՂԻՂ

29.01.2021, 12:53
Շուշին ադրբեջանակա՞ն է. լրագրողները կառավարության դիմաց Փաշինյանից պատասխան են պահանջում. ՈւՂԻՂ
Շուշին ադրբեջանակա՞ն է. լրագրողները կառավարության դիմաց Փաշինյանից պատասխան են պահանջում. ՈւՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Կառավարության շենքի դիմաց կրկին բողոքի ակցիա է։

Հավաքվել են Քաշաթաղի բնակիչները, որոնք պահանջում են, որ իրենց բնակության վայր տան։

Հավաքվել են նաև լրագրողները, որոնք պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից` պատասխանել ի վերջո Շուշին ադրբեջանակա՞ն է, թե՞ հայկական։

Նախօրեին Եռաբլուրում լրագրողներից մեկը Փաշինյանին խնդրել էր պատասխանել` Շուշին հայկական է, թե ադրբեջանական։ Փաշինյանն իր հերթին նշել էր, որ կպատասխանի այդ հարցին միայն գրավոր դիմելու դեպքում։ Այսօր լրագրողը պաստառով եկել էր կառավարության շենքի մոտ, որի վրա հարցադրում էր ներկայացրել Փաշինյանին։

Բողոքի ակցիայի ժամանակ իրավիճակը թեժացավ և ցուցարարներից մեկը պատռեց պաստառը։

Նշենք, որ հունվարի 21–ին ԱԺ–ում կառավարության հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել առ այն, որ նախքան ազատագրումը Շուշիի բնակչության 90 և ավելի տոկոսը կազմել են ադրբեջանցիները: Այսինքն՝ դուք ուզում եք ասել, որ 90 և ավելի տոկոս ադրբեջանցի բնակչություն ունեցող Շուշի քաղաքը հայկակա՞ն էր իր այդ կարգավիճակով: Եվ մեկ էլ ասում եք, որ հայտարարել ես, որ Արցախը Հայաստան է, եթե դուք համարում եք, որ Արցախը Հայաստան չէ և դա ձեր դիրքորոշումն է, ուրեմն ձևակերպեք այդ դիրքորոշումը և պաշտոնապես արձանագրեք»։–0–