«Համարու՞մ եք Շուշին ադրբեջանական քաղաք». Փաշինյանը խոստացել է պատասխանել, բայց միայն մի պայմանով (ՎԻԴԵՈ)
11:51
28 Հունվարի 2021
ԵՐԵՎԱՆ,28 հունվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայկական բանակի կազմավորման 29–րդ տարեդարձի կապակցությամբ «Եռաբլուր» այցելության ժամանակ լեզվակռվի մեջ է մտել լրագրողի հետ, ով հարցրել է, թե նա Շուշին համարում է ադրբեջանական քաղաք։
Մոտենալով լրագրողներին Փաշինյանը հարցրել է, որտեղ է նման բան ասվել, ինչին լրագրողը պատասխանել է. «Խորհրդարանի ամբիոնից»։
«Իմ մեջբերումը թղթի վրա կբերեք, Դուք անձամբ, որ ես ասել եմ, թե Շուշին ադրբեջանական է և ուղիղ եթերում ես Ձեզ կպատասխանեմ», – հայտարարել է Փաշինյանը։
Նա նշել է, որ բանավոր չի պատասխանի, այլ միայն այդ պայմանը կատարելուց հետո։
Այնուհետև Փաշինյանը բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ մոտեցել է Արցախյան պատերազմում նահատակված զինծառայողների գերեզմաններին ու ծաղիկներ է դրել։
Հունվարի 21–ին ԱԺ–ում կառավարության հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել առ այն, որ նախքան ազատագրումը Շուշիի բնակչության 90 և ավելի տոկոսը կազմել են ադրբեջանցիները: Այսինքն՝ դուք ուզում եք ասել, որ 90 և ավելի տոկոս ադրբեջանցի բնակչություն ունեցող Շուշի քաղաքը հայկակա՞ն էր իր այդ կարգավիճակով: Եվ մեկ էլ ասում եք, որ հայտարարել ես, որ Արցախը Հայաստան է, եթե դուք համարում եք, որ Արցախը Հայաստան չէ և դա ձեր դիրքորոշումն է, ուրեմն ձևակերպեք այդ դիրքորոշումը և պաշտոնապես արձանագրեք»։–0–
Արմեն Սարգսյանն այսօր հանդիպումներ է ունեցել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար էդմոն Մարուքյանի և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանի հետ
Ucom–ի ձայնային ծառայություններից օգտվողները կարճատև անհարմարություն են ունեցել տվյալների փոխանցման ծառայություններից օգտվելիս, ընկերությունից պարզաբանում են