ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Վաղը կփակվի Երևանի Մաշտոցի պողոտայի երթևեկը, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը:
«Մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 19-ին, ժամը 09.00-ից ժամը 18.00-ն, տրանսպորտային միջոցների երթևեկության համար փակ կլինի Մաշտոցի պողոտան՝ Մատենադարանից Իսահակյան փողոց հատվածը», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում