423.88
4.13
401.63
+16
Եղանակը Երևանում
Հայ

Շուրջ 60 բեռնատար սպասում է Վերին Լարսում. Հայաստանից ՌԴ արտահանվող կոնյակի նկատմամբ հսկողություն է իրականացվում

10:57
03 Հոկտեմբերի 2023

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանից Ռուսաստան գնացող շուրջ 60 բեռնատար՝ բեռնված կոնյակով, սպասում է հսկողության ավարտին, ռուսական կողմը մաքսային հսկողություն է իրականացնում ՀՀ-ից Ռուսաստան գնացող կոնյակի նկատմամբ, երբեմն որոշում են ապրանքն ուղարկել փորձաքննության: 

«Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատել է ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ Վահան Հակոբյանը:

«Կոնյակի նկատմամբ հսկողությունը շատ շուտ է սկսվել Ռուսաստանում: Մարտ-ապրիլ ամիսներից ռուսական մաքսային ծառայությունը մաքսային հսկողություն է սկսել իրականացնել Հայաստանից ներմուծված կոնյակների նկատմամբ: Դա բացատրում են նրանով, որ հայտնաբերել են խախտումներ՝ կեղծ կոնյակներ և այլն: Մի քանի օր առաջ հսկողությունն ավելի են ուժեղացրել: Եթե նախկինում հսկողությունն իրականացվում էր կոնկրետ ինչ-որ արտահանողների կամ ներմուծողների նկատմամբ, այս պահին Հայաստանից եկող ամբողջ կոնյակը ենթարկվում է մաքսային հսկողության»,- ասել է Հակոբյանը:

Նա բացատրել է՝ հսկողությունը լինում է երկու տեսակի՝ փաստաթղթային կամ զննում: Զննման արդյունքում հնարավոր է որոշում կայացվի ապրանքն ուղարկել փորձաքննության: Երբ ապրանքն ուղարկվում է փորձաքննության, մեքենաները ստիպված են լինում սպասել անցակետում մինչև պատասխանների գալը: Մաքսային կցորդի խոսքով՝ մեքենաների կուտակումների պատճառը հիմնականում հենց դա է լինում, որ սպասում են փորձաքննության պատասխանին: Այն կարող է տևել 1 շաբաթից մինչև 1 ամիս:

Նրա  տվյալներով՝ մոտ 60 մեքենա սպասում է հսկողության ավարտին:

«Բայց դա նաև չի խանգարում, որ մեքենաները շարունակեն ձևակերպվել և դուրս գալ, որովհետև Հայաստանից Ռուսաստան մտնող բեռները բնականոն կերպով ձևակերպվում և մտնում են Ռուսաստան: Ընդհանուր ծավալի վրա դա չի ազդում»,-նշել է Հակոբյանը:

Անդրադառնալով հնչող տեսակետին, թե այս ձևով Ռուսաստանը «տնտեսական պատժամիջոց» է կիրառում Հայաստանի նկատմամբ՝ մաքսային կցորդն ընդգծել է, որ ռուս գործընկերների հետ աշխատելու ընթացքում հիմնավորվում է, որ հայտնաբերվում են խախտումներ՝ կեղծ կոնյակներ, բաղադրության հետ կապված խախտումներ: Եվ հաշվի առնելով, որ հսկողությունը նոր չի դրվել, այլ՝ մարտ-ապրիլ ամիսներից՝ նա ենթադրում է, որ ռուսական կողմն իր հսկողության մեջ օբյեկտիվություն ունի:

Պատասխանելով հարցին, թե արդյոք արհեստականորեն խոչընդոտներ առաջացնելու միտում  չի՞ տեսնում՝ Հակոբյանն ասել է՝ եթե Հայաստանում էլ ինչ-որ ապրանքի մեջ խախտումներ են հայտնաբերվում, բոլոր դեպքերում հսկողությունն ուժեղացվում է:

«Խախտումները շատացել են, դրանի՞ց է հսկողությունն ուժեղացել, թե՞ ինչ-որ քաղաքական ենթատեքստ կա, չեմ կարող պատասխանել հարցին, որովհետև այդ տեղեկությանը չեմ տիրապետում»,- ասել է կցորդը:

Նա միևնույն ժամանակ վստահեցրել է, որ, եթե հասկանում են, որ որոշ բեռնատարները շատ երկար են մնում, անարդար կերպով են վարվում հայ տնտեսաարողների հետ, անմիջապես կապ են հաստատվում ռուս գործընկերների հետ, խնդիրները քննարկում են բոլոր հնարավոր տարբերակներով: Տեղեկությունը տրամադրվում  է նաև ՊԵԿ-ին, դեսպանությանը:

Վերին Լարսի անցակետով Հայաստանից Ռուսաստան այլ բեռներ տեղափոխող բեռնատարների հետ կապված խնդիրների մասին տեղեկություններ չեն ստացվել: Այս պահին շատ մեծ ծավալով հայկական բեռները մտնում են Ռուսաստան: Մաքսային կցորդի խոսքով՝ թողունակության այսպիսի ծավալ չի եղել երբևիցե: Այս պահին օրական միջինը 200 բեռնատար մտնում է Ռուսաստան:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:05
18 Հոկտեմբերի 2023
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի նվազում, մառախուղ և անձրև
Սպասվում է մառախուղ և անձրև. Հայաստանում ջերմաստիճանը կնվազի
09:07
18 Հոկտեմբերի 2023
Ավարտվեց DigiTec 2023-ը. Ֆասթ Բանկը ֆինթեք հովանավորն էր (ՎԻԴԵՈ)
Հոկտեմբերի 13-15-ը «Մերիդիան» էքսպո կենտրոնում տեղի է ունեցել տարածաշրջանի ամենասպասված թեք էքսպոն՝ DigiTec 2023-ը։ Ֆասթ Բանկը ֆինթեք հովանավորն էր. ՎԻԴԵՈ
16:00
17 Հոկտեմբերի 2023
Փաշինյանը նշել է, թե որն է իր հիմնական քաղաքական հանձնառությունը
Նիկոլ Փաշինյան Եվրոպական խորհրդարանում ելույթի ժամանակ նշել է, թե որն է իր հիմնական քաղաքական հանձնառությունը
14:13
17 Հոկտեմբերի 2023
Խախտվել են սանիտարահիգիենիկ նորմերը. մանկապարտեզի խոհանոցի գործունեությունը կասեցվել է (ՖՈՏՈ)
Մանկապարտեզում Խախտվել են սանիտարահիգիենիկ նորմերը. խոհանոցի գործունեությունը կասեցվել է. ՖՈՏՈ
12:19
17 Հոկտեմբերի 2023
75 մլն դրամի հափշտակություն. հատուկ սխեմայի միջոցով պետբյուջեից ԱԱՀ-ի գումարներ են հափշտակվել (ՎԻԴԵՈ)
75 մլն դրամի հափշտակություն. հատուկ  սխեմայի միջոցով  պետբյուջեից ԱԱՀ-ի գումարներ են հափշտակվել. ՎԻԴԵՈ
16:05
16 Հոկտեմբերի 2023
Փաշինյանը մեկնել է Ստրասբուրգ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ստրասբուրգ
15:59
16 Հոկտեմբերի 2023
Քաղաքացու ահազանգի հիմքով՝ կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը
Պարզվել է, որ Երևանում հացի արտադրամասը գործում է սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով
14:44
16 Հոկտեմբերի 2023
Որո՞նք են երեխաների մոտ վերին շնչուղիների սուր վիրուսայի ինֆեկցիայի ախտանիշերը. ԱՆ–ն խորհուրդներ է ներկայացնում
Վերին շնչառական ուղիների սուր վիրուսային վարակները կարող են հարուցվել տարբեր վիրուսային հարուցիչներով
12:45
16 Հոկտեմբերի 2023
Սամվել Բաբայանի հայտարարությունների և հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել
Իրավապահները քրգործ են հարուցել Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի՝ Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցրած հայտարարությունների ու հոկտեմբերի 6-ին ներկայացրած հաղորդման հիման վրա
11:54
16 Հոկտեմբերի 2023
Թել Ավիվ–Երևան հատուկ չվերթը Երևանում վայրէջք կկատարի ժամը 15։30–ին
ՀՀ քաղաքացիներին Իսրայելից Հայաստանի տեղափոխող հատուկ չվերթը ժամը 15։30–ին վայրէջք կկատարի Երևանում
10:05
16 Հոկտեմբերի 2023
Հայաստանում սպասվում են անձրևներ, ջերմաստիճանը կնվազի
Սպասվում է ջերմաստիճանի նվազում