Շուրջ 5 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում և Ջրվեժ գյուղում

27.09.2021, 15:15
Շուրջ 5–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանում և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Շուրջ 5 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում և Ջրվեժ գյուղում

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Շուրջ 5–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանում և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում։ 

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 27-ի ժամը 14.30-19.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. 

Երևանի Նոր Նորք վարչական շրջանի՝ 4-րդ զանգվածի, Բանավան և Մայակ թաղամասերի, 

Կոտայքի մարզի՝ Ջրվեժ գյուղի: 

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության հայտարարության մեջ:–0–