Շոյգուն և Հարությունյանը քննարկել են Արցախում և տարածաշրջանում տիրող իրավիճակը

20.05.2021, 10:22
Նախօրեին կայացել է Վաղարշակ Հարությունյանի և Սերգեյ Շոյգուի հեռախոսազրույցը
Շոյգուն և Հարությունյանը քննարկել են Արցախում և տարածաշրջանում տիրող իրավիճակը
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսով իր հայ գործընկեր Վաղարշակ Հարությունյանի հետ քննարկել է Արցախում տիրող իրավիճակը, հաղորդում է ՏԱՍՍ–ը` հղում անելով ՌԴ ՊՆ–ին։

«Մայիսի 19–ի երեկոյան հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է տարածաշրջանում և Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի խնդիրների կատարման շրջաններում տիրող իրավիճակը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ունեցող այլ հարցեր», – նշել են ՌԴ ՊՆ–ից։–0–