580.7
6.69
488.19
+24
Եղանակը Երևանում
Հայ

Շոու բիզնեսի ներկայացուցիչները կառավարության դիմաց բողոքի ակցիա են կազմակերպել, կան բերման ենթարկվածներ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

14:38
20 Մայիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Ռեստորանների, հանդիսությունների սրահների սեփականատերերը, աշխատակիցները, երգիչները, երաժիշտները, հանդիսավարները և ոլորտի այլ ներկայացուցիչներ այսօր առավոտյան հավաքվել էին կառավարության շենքի մոտ` դիմելով ՀՀ պարետ Տիգրան Ավինյանին, որպեսզի իրենց ևս թույլ տալ գործունեություն ծավալել՝ պահպանելով անվտանգության կանոնները։

MyCollages (8).jpg

Ինչպես նշեց դերասան Սարգիս Գրիգորյանի կինը` Մանո Գրիգորյանը, երբ դուրս ես գալիս ու տեսնում ես, որ հիմնական բոլոր օղակներն աշխատում են, չես կարող հասկանալ, թե ինչու մոտավորապես մարտ ամսից աշխատանքի մեջ չես։

«Մեր աշխատանքը սեզոնային է, և այսպես պարապ վիճակը ճիշտ չէ ու չգիտես, թե դեռ որքան է այս ամենը տևելու։ Իմ մտահոգություններից մեկը նաև այն է, որ ստեղծված իրավիճակի լուծման համար  հստակ ժամանակահատված չկա, և պարզ չէ՝ հետագա ընթացքը ինչպիսին կլինի», – նշեց Մանո Գրիգորյանն` ավելացնելով, որ պետք է գտնվի մի լուծում, որ այդ ոլորտի ներկայացուցիչները կարողանան մինիմալ չափով բավարարել իրենց պահանջները։

Ինչպես նշեց Մանո Գրիգորյանի ամուսինը` դերասան Սարգիս Գրիգորյանը, եթե բավականին լուրջ ու վտանգավոր ոլորտներ են բացվել, ինչու են նրանք տանը։

MyCollages (9).jpg

«Ինչու ենք մենք տանը, որքան ենք մենք մնալու տանը, այս հարցերի պատասխանները պետք է լինեն։ Մարդիկ ահռելի բեհեր են վերցրել, որոնց տակից ոնց պիտի դուրս գան, չգիտեմ։ Կամ եթե մենք տանն ենք օրինակ վարկային, վարձային, բեհային խնդիրները ոնց են լուծվելու։ Ես ստացել եմ 68 հազար դրամ 3 ամսվա համար, 3 աղջիկ ունեմ, հիմա ինձ ասեք` ինչ անեմ։ Եթե գրեթե ամեն ինչ բացվում ա, ինչու եմ ես տանը», – վրդոված նշել է Սարգիս Գրիգորյանը` ընդգծելով, որ նրանք բաց են քննարկման համար։

MyCollages (10).jpg

Հիշեցնենք, որ այսօր ռեստորանային համալիրների սեփականատերերն ու աշխատակիցները Կառավարության շենքի մոտ բողոքի  ակցիա էին իրականացնում, որի ժամանակ ոստիկանները մասնակիցներից մի քանիսին բերման ենթարկեցին:

Ինչպես հայտնեցին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել ՀՀ ոստիկանության Էրեբունիի բաժին՝ կապված Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող ռեստորանային ոլորտի աշխատակիցներին բերման ենթարկելու հետ։

«Տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ և կուսումնասիրվեն ապահովման վիճակը», – նշել են գրասենյակից։–0–


Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:20
02 Օգոստոսի 2021
Ավինյանը հեռանում է փոխվարչապետի պաշտոնից, նա հայտարարել է տարաձայնությունների մասին
Ավինյանը հեռանում է փոխվարչապետի պաշտոնից, նա հայտարարել է տարաձայնությունների մասին
20:40
02 Օգոստոսի 2021
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
19:10
02 Օգոստոսի 2021
Ալեն Սիմոնյանն` ԱԺ նախագահ
Ալեն Սիմոնյանն ընտրվեց ԱԺ նախագահ
18:40
02 Օգոստոսի 2021
ՀՀ նախագահը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար է նշանակել
ՀՀ նախագահը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար է նշանակել
18:36
02 Օգոստոսի 2021
Մակունցը նոր պաշտոն ստացավ
Լիլիթ Մակունցը նոր պաշտոն ստացավ
17:41
02 Օգոստոսի 2021
10 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
10 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
16:09
02 Օգոստոսի 2021
Նախագահը փոխվարչապետ, պաշտպանության նախարար և ևս երկու նախարար է նշանակել
Հայտնի են ՀՀ փոխվարչապետի, պաշտպանության նախարարի և ևս երկու նախարարների անունները
16:03
02 Օգոստոսի 2021
Ընդդիմությունը հեռացավ ԱԺ նիստերի դահլիճից` բոյկոտելով ԱԺ նախագահի թեկնածության քննարկումը (ՎԻԴԵՈ)
Ընդդիմությունը հեռացավ ԱԺ նիստերի դահլիճից` բոյկոտելով ԱԺ նախագահի թեկնածության քննարկումը.ՎԻԴԵՈ
15:31
02 Օգոստոսի 2021
Փաշինյանը նախագահին է առաջարկել պաշտպանության նախարարի, փոխվարչապետի և շրջակա միջավայրի նախարարի թեկնածուներին
Փաշինյանը նախագահին է  առաջարկել պաշտպանության նախարարի, փոխվարչապետի և շրջակա միջավայրի նախարարի թեկնածուներին
13:45
02 Օգոստոսի 2021
Փաշինյանն Արշակ Կարապետյանին ազատեց պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից
Փաշինյանն Արշակ Կարապետյանին ազատեց պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից
13:30
02 Օգոստոսի 2021
Կորոնավիրուսի «Դելտա» շտամը հասավ Հայաստան, հայտնաբերվել է 25 դեպք
Կորոնավիրուսի «Դելտա» շտամը հասավ Հայաստան, հայտնաբերվել է 25 դեպք
13:05
02 Օգոստոսի 2021
Ամերիաբանկի «Էրեբունի» մասնաճյուղի նորամուտը Էրեբունի համայնք (ՎԻԴԵՈ)
Ամերիաբանկը Երևանում` Էրեբունի փ. 17/1, «Էրեբունի» մոլում բացեց իր նոր`«Էրեբունի» մասնաճյուղը.ՎԻԴԵՈ