Սեյրան Օհանյանին մեղադրանք է ներկայացվել

13.02.2023, 13:30
Պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին մեղադրանք է ներկայացվել
Սեյրան Օհանյանին մեղադրանք է ներկայացվել
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին մեղադրանք է ներկայացվել:

Տեղեկությունը «Լուրերին» հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Օհանյանը մեղադրվում է մի քանի դրվագով խոշոր չափի վատնում կատարելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար:

Նախկին պաշտոնյան պատգամավորական անձեռնմխելիությունից զրկվել է փետրվարի 8-ին՝ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդությունների հիման վրա:–0–