Սեպտեմբերի 1-ից հետբուհական կրթություն ստացողներին տրվող կրթաթոշակի չափը կավելանա

26.04.2020, 21:09
Սեպտեմբերի 1-ից հետբուհական կրթություն ստացողներին տրվող կրթաթոշակի չափը կավելանա
Սեպտեմբերի 1-ից հետբուհական կրթություն ստացողներին տրվող կրթաթոշակի չափը կավելանա

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Սեպտեմբերի 1-ից հետբուհական կրթություն ստացողներին տրվող կրթաթոշակի չափը կավելանա 35․000 դրամով։ Այս մասին նշվում է ՀՀ կառավարության Facebook–յան էջում։

Նշվում է, որ հայագիտական ուղղվածությամբ մասնագիտությունների համար կրթաթոշակը կկազմի 65․000 դրամ, բնագիտական և այլ մասնագիտությունների` 60․000 դրամ, տնտեսագիտական և իրավաբանական մասնագիտությունների` 55․000 դրամ, դոկտորանտներին` 65․000 դրամ:–0–