Սասուն Խաչատրյանը նոր պաշտոն է ստանձնել

16.09.2021, 15:16
Սասուն Խաչատրյանը նոր պաշտոն է ստանձնել
Սասուն Խաչատրյանը նոր պաշտոն է ստանձնել

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ կառավարության անդամները հինգշաբթի նիստի ժամանակ Սասուն Խաչատրյանին միաձայն ընտրել են Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում։ 

Խաչատրյանն ավելի վաղ զբաղեցրել է Հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնը։

Նրա խոսքով, կոմիտեն կսկսի գործել առավելագույնը մեկ ամսից, կնշանակվեն 20 քննիչներ, օպերատիվ ստորաբաժանումն ամբողջ ծավալով կսկսի գործել հաջորդ տարվանից։

«Հաջորդ տարվա ընթացքում կառույցի համար նախատեսվում է ստեղծել տարածքային մարմիններ, ինչից հետո կարելի է խոսել լիարժեք աշխատանքի համար», – ասաց նա։–0–