Սարսափելի դեպք Արմավիրում․ 44-ամյա տղամարդը ծեծելով սպանել է 59 տղամարդուն, ապա փորձել է այրել դիակը

05.08.2021, 13:21
Սարսափելի դեպք Արմավիրում․ 44-ամյա տղամարդը ծեծելով սպանել է 59 տղամարդուն, ապա փորձել է այրել դիակը
Սարսափելի դեպք Արմավիրում․ 44-ամյա տղամարդը ծեծելով սպանել է 59 տղամարդուն, ապա փորձել է այրել դիակը

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Տղամարդուն սպանելու և այրելու համար մեղադրանք է առաջադրվել Շիրակի մարզի բնակչին:

Այս մասին հայտնում է Քքննչական կոմիտեն:

Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են 59-ամյա տղամարդու սպանության դեպքի բոլոր հանգամանքները:

Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Շիրակի մարզի 44-ամյա բնակիչը, 2020թ. դեկտեմբերի 17-ին, Արմավիր քաղաքի Մաշտոցի փողոցում վարձակալած իր տանը, ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, հարվածներ է հասցրել իրեն հյուրընկալված տղամարդու գլխի և դեմքի շրջաններին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ: Այնուհետև, 44-ամյա տղամարդը դիակը տեղափոխել է իր տան հարևանությամբ գտնվող կաթսայատուն, որտեղ էլ այրման եղանակով փորձել է վերացնել դիակի հետքերը:

Բավարար ապացույցների համաձայն՝ Շիրակի մարզի 44-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն)։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործն ուղարկվել է դատարան:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-