ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառում՝ ստուգում, են իրականացրել «Սիմաո» ՍՊԸ-ին պատկանող կրեմային հրուշակեղենի արտադրամասում, հաղորդում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մամուլի ծառայությունը:
«Արդյունքում՝ հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ, մասնավորապես` մաքուր և նորոգ չեն եղել ոչ միայն արտադրական սենքի պատերը, այլև սարքավորումները, գործիքները և դարակաշարերը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
«Սիմաո» ՍՊԸ արտադրական գործունեության առանձին գործառույթը կասեցվել է, սահմանվել է ժամկետ խախտումներն ու թերացումները վերացնելու համար:–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում