Սահմանին ընթանում են տեղային մարտեր, հայկական կողմն ունի 4 վիրավոր

16.11.2021, 15:51
Սահմանին ընթանում են տեղային մարտեր, հայկական կողմն ունի 4 վիրավոր
Սահմանին ընթանում են տեղային մարտեր, հայկական կողմն ունի 4 վիրավոր
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ժամը 15։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում էական փոփոխություններ չի կրել, հաղորդում է ՀՀ ՊՆ–ն։ 

Ընթանում են տեղային մարտեր՝ հրետանային միջոցների, զրահատեխնիկայի և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ։ 

 «Հակառակորդն ունի զրահատեխնիկայի և մարդուժի մեծ կորուստներ։Հայկական կողմից զոհերի և վիրավորների մասին տվյալները ճշտվում են։ Այս պահին հստակ հայտնի է 4 վիրավորի մասին», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ ՊՆ–ն հաղորդել էր, որ նոյեմբերի 16-ին, ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների՝ հակառակորդի առաջխաղացումը կանխելու նպատակով։–0–