Սահմանագոտու որոշ հատվածներում արձանագրվել են անկանոն, հիմնականում օդ արձակված կրակոցներ.ՊՆ–ն` հայ–ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակի մասին

15.02.2021, 18:42

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Փետրվարի 14-ին և 15-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել, օպերատիվ իրավիճակը փոփոխության չի ենթարկվել, հաղորդում է ՀՀ ՊՆ–ն:

«Սահմանագոտու որոշ հատվածներում արձանագրվել են անկանոն, հիմնականում օդ արձակված կրակոցներ, որոնք չեն փոփոխել օպերատիվ մարտավարական իրավիճակը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում սահմանային միջադեպեր չեն արձանագրվել:

«ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահ­մա­նային իրավիճակը սահ­մա­նա­գո­տու ամբողջ երկայնքով», – հայտնում են ԱԱԾ–ից:

Նշենք, որ այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմա Թաթոյան հայտնել էր, որ ադրբեջանցիները կրակում են տարբեր տրամաչափի զինատեսակներից Սյունիքի գյուղերի անմիջական հարևանությամբ։ ՄԻՊ–ը նաև կադրեր են հրապարակել դեպքի վայրից։–0–