-4
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ Հայաստանում քաղաքական իրավիճակի սրացում և ճգնաժամի խորացում. ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (ԹԱՐՄԱՑՎՈՂ)

«Ռոստելեկոմ»-ի ծառայություններն այսուհետ հասանելի են շենգավիթ վարչական շրջանում

13:15
10 Դեկտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. «Ռոստելեկոմ»-ը շարունակում է ընդլայնել հասանելիության աշխարհագրությունը մայրաքաղաք Երևանում։

Ինչպես հաղորդում է «Ռոստելեկոմի» մամուլի ծառայությունը, ընկերության ժամանակակից և որակյալ ծառայություններից այսուհետ կարող են օգտվել նաև Շենգավիթ վարչական շրջանի բնակիչները։

«Ռոստելեկոմ»-ի կողմից առաջարկվող լայնաշերտ ինտերնետի, ֆիքսված հեռախոսակապի և նորագույն Սմարթ IP հեռուստատեսության շնորհիվ բնակիչներին տրամադրվում են որակյալ ծառայություններ՝ ինչպես տան, այնպես էլ բիզնեսի համար։

«Մեզ համար շատ կարևոր է ժամանակակից ծառայությունների մշակմանը և մատուցմանը զուգահեռ  ավելացնել նաև նորանոր բնակավայրեր մեր հասանելիության քարտեզում։ Դրա շնորհիվ բնակչության առավել լայն շրջանակներին հնարավորություն է ընձեռվում օգտվելու ընկերության ծառայություններից՝ առօրյայում հուսալի կապ ունենալու, ինչպես նաև աշխատանքային պրոցեսները առավել հարմարավետ դարձնելու համար։ Հատկապես վերջին շրջանում, երբ այդքան կարևոր են առցանց հասանելիությունը և  թվային գործիքները, ընկերությունը շարունակում է բաժանորդներին ապահովել պահանջարկին համահունչ բարձրակարգ ծառայություններով»,- նշել է «Ռոստելեկոմ» Հայաստան ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

Ընկերության ծառայությունները առայժմ հասանելի են Գարեգին Նժդեհ, Բագրատունյաց և Արտաշեսյան փողոցների հասցեներում։ Բոլոր նոր բաժանորդագրվողները կստանան ինտերնետի եռապատիկ արագություն։

«Ռոստելեկոմ»-ը շարունակում է ցանցի ընդլայնման աշխատանքները։ Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների և առաջարկների վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է ընկերության պաշտոնական կայքում:  2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ Rostelecom ապրանքանիշի ներքո:

2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս։ 2015թ․ սեպտեմբերին ընկերությունը ներկայացրել է լիովին նոր Սմարթ հեռուստատեսությունը, որն առանձնանում է իր նորարարական լուծումներով և հնարավորություններով։

«Ռոստելեկոմի» ցանցը Հայաստանում կառուցված է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը:

Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմի» ցանցը փոխկապակցված է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ:

Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ:

Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով:

2014թ.-ից ընկերությունը բնակչությանը ծառայություններ է մատուցում Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Աջափնյակ, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Ավան, Արաբկիր, Շենգավիթ վարչական շրջաններում և Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Վանաձոր, Գյումրի, Աշտարակ, Մեծամոր, Արմավիր, Մասիս, Արտաշատ, Արարատ, Սևան, Դիլիջան, Իջևան, Կապան, Մարտունի, Ալավերդի և Քաջարան քաղաքներում: Նշված բոլոր քաղաքներում գործում են վաճառքի և սպասարկման սրահներ:

«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ» ԲԲԸ-ն  Ռուսաստանի և Եվրոպայի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն և դինամիկ զարգացող ընկերությունների խումբ է, որը ծառայություններ է մատուցում ոլորտի բոլոր սեգմենտներում Ռուսաստանի ողջ տարածքով:

Ընկերությունը առաջատար դիրք է գրավում ինտերնետի հասանելիության և վճարովի հեռուստատեսության ծառայությունների ռուսաստանյան շուկայում. Ինտերնետ հասանելիության ծառայությունից օգտվողների թիվը գերազանցում է 10.9 մլն-ը, իսկ վճարովի հեռուստատեսությանը՝ 7.7 մլն-ը:

«Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն առաջատարն է ռուսաստանյան պետական կառույցների և բոլոր մակարդակների կորպորատիվ հաճախորդներին մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների շուկայում:

Ընկերությունը առաջատար դիրքեր ունի նաև Էլեկտրոնային կառավարության համար ինովացիոն լուծումների, ամպային տեխնոլոգիաների կիրառման, առողջապահության, կրթության, անվտանգության, կենցաղ-կոմունալ ծառայությունների ոլորտներում:

Ընկերության կայուն ֆինանսական վիճակը հաստատվում է վարկանիշային աղյուսակներում գրաված դիրքերով՝  Fitch Ratings գործակալությունն այն գնահատում է վարկանիշային աղյուսակի «BBB-» մակարդակում, իսկ Standard&Poor’s գնահատմամբ այն «BB+» է:–0–
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:20
25 Փետրվարի 2021
NetBlocks ինտերնետի մոնիտորինգային կենտրոնն ինտերնետի խափանումներ է գրանցել Հայաստանում` քաղաքական անկայունության ֆոնին
NetBlocks ինտերնետի մոնիտորինգային կենտրոնն ինտերնետի խափանումներ է գրանցել Հայաստանում` քաղաքական անկայունության ֆոնին
21:17
25 Փետրվարի 2021
Հարությունյանն ու Շոյգուն քննարկել են Հայաստանում ստեղծված իրավիճակը
Հարությունյանն ու Շոյգուն քննարկել են Հայաստանում ստեղծված իրավիճակը
21:10
25 Փետրվարի 2021
Փաշինյանը զանգել է Պուտինին
ՀՀ վարչապետը զանգել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին
19:38
25 Փետրվարի 2021
Հայաստանում քաղաքական իրավիճակի սրացում և ճգնաժամի խորացում. ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (ԹԱՐՄԱՑՎՈՂ)
Հայաստանում քաղաքական իրավիճակի սրացում և ճգնաժամի խորացում. ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ԹԱՐՄԱՑՎՈՂ
19:28
25 Փետրվարի 2021
Ucom–ի ձայնային ծառայություններից օգտվողները կարճատև անհարմարություն են ունեցել տվյալների փոխանցման ծառայություններից օգտվելիս, ընկերությունից պարզաբանում են
Ucom–ի ձայնային ծառայություններից օգտվողները կարճատև անհարմարություն են ունեցել տվյալների փոխանցման  ծառայություններից օգտվելիս, ընկերությունից պարզաբանում են
19:15
25 Փետրվարի 2021
Ռուսաստանաբնակ օլիգարխները գալիս են ՀՀ, օրենքով գող «Զապի» դատը և Արծրուն Հովհաննիսյանի ԱՄՆ այցը. ՀՐԱՏԱՊ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Ռուսաստանաբնակ օլիգարխները գալիս են ՀՀ, օրենքով գող «Զապի» դատը և Արծրուն Հովհաննիսյանի ԱՄՆ այցը. ՀՐԱՏԱՊ ԼՈւՐԵՐ. ՎԻԴԵՈ
19:04
25 Փետրվարի 2021
Ընդդիմությունը փակել է Բաղրամյանի պողոտան և հրապարակել գործողությունների ծրագիրը (ՎԻԴԵՈ)
Ընդդիմությունը փակել է Բաղրամյանի պողոտան և հրապարակել գործողությունների ծրագիրը. ՎԻԴԵՈ
18:33
25 Փետրվարի 2021
ՀՀ պաշտպանության նախարարությունն ըստ արժանվույն կարձագանքի են ԶՈւ–ն քաղաքական որևէ գործընթացում ներգրավելու բոլոր փորձերին. ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունն ըստ արժանվույն կարձագանքի են ԶՈւ–ն քաղաքական որևէ գործընթացում ներգրավելու բոլոր փորձերին. ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
17:19
25 Փետրվարի 2021
ԶՈւ ԳՇ–ն կրկին հայտարարություն է տարածել
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը կրկին հայտարարություն է տարածել
16:27
25 Փետրվարի 2021
ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցությունները նախաձեռնում են արտահերթ նիստ
ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցությունները նախաձեռնում են արտահերթ նիստ
16:17
25 Փետրվարի 2021
Երևանի երկնքում ռազմական կործանիչներ են նկատվել (ՎԻԴԵՈ)
Երևանի երկնքում ռազմական կործանիչներ են նկատվել. ՎԻԴԵՈ
13:49
25 Փետրվարի 2021
Կրեմլը մեկնաբանել է Հայաստանում տիրող իրավիճակը
Կրեմլը մեկնաբանել է Հայաստանում տիրող իրավիճակը