ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պարգևատրել է ԱԻՆ աշխատակիցներին (ՎԻԴԵՈ)

21.01.2020, 18:52
Վլադիմիր Պուտինը պարգևատրել է ԱԻՆ աշխատակիցներին. ՎԻԴԵՈ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պարգևատրել է ԱԻՆ աշխատակիցներին (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով ԱԻՆ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ի ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթևոսյանը պարգևատրվել է «ՀԱՊԿ անդամ երկրների ռազմաքաղաքական ինտեգրման ամրապնդման գործում ակտիվ մասնակցության համար» պատվոգրով, հաղորդում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մեկ այլ հրամանագրով ԱԻՆ արտակարգ իրավիճակների քաղաքականության մշակման և միջազգային համագործակցության վարչության միջազգային համագործակցության առաջին բաժնի պետ Աղվան Սարգսյանը պարգևատրվել է «Կոլեկտիվ անվտանգության ամրապնդման համար» մեդալով:

Հունվարի 21-ին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը մեդալը և պատվոգիրը հանդիսավոր կերպով հանձնեց աշխատակիցներին:–0–