417.4
4.02
393.4
+16
Եղանակը Երևանում
Հայ

ՌԴ-ն արգելել է մանդարինի ու այլ մրգերի ներկրումը Իրանից, Թուրքիայից թունաքիմիկատների ավելցուկի պատճառով, իսկ ի՞նչ իրավիճակ է Հայաստանում

17:38
23 Դեկտեմբերի 2021
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Այս պահին չկա որևէ երկրից սննդի ներկրումն արգելելու անհրաժեշտություն, հայտարարեց Սննդի անվտանգության պետական ծառայության իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը՝ «Նովոստի-Արմենիա»-ին մեկնաբանելով տեղեկություններն այն մասին, որ Ռուսաստանը դադարեցրել է կիտրոնի, մանդարինի, պղպղեղի, խաղողի, նռան և նարինջի ներկրումը Թուրքիայից, Իրանից և Եգիպտոսից՝ թունաքիմիկատների պարունակության կտրուկ ավելցուկի պատճառով:

Նշենք, որ «Аргументы и Факты»-ի հաղորդմամբ, Ռուսաստանի Դաշնությունը դադարեցրել է կիտրոնի, մանդարինի, պղպղեղի, խաղողի, նռան և նարինջի ներկրումը Թուրքիայից, Իրանից և Եգիպտոսից՝ թունաքիմիկատների պարունակության կտրուկ ավելցուկի պատճառով։ Հոդվածում ասվում է, որ այս արտադրատեսակների մեջ վտանգավոր նյութերի քանակը 2 անգամ գերազանցում է Ռուսաստանում թույլատրված նորմերը։

«ՀՀ մուտք գործելիս սահմանին իրականացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ստուգում և ուսումնասիրություն՝ սննդի անվտանգությունն ու սահմանված չափանիշները գնահատելու համար։ Եթե ստուգումների ընթացքում բացահայտվեն շեղումներ, ապա տվյալ սննդամթերքի՝ դեպի ՀՀ մուտքը կարգելվի»,- ասաց Հարությունյանը։

Անդրադառնալով նաև այն հարցին, որ օրեր առաջ համացանցում տարածվել էր տեսանյութ, որտեղ երևում էր թուրքական համարանիշով մեքենա՝ բեռնված Թուրքիայից բերված մանդարինով՝ Հարությունյանը նշեց, որ նախ պետք է իրականացվի քննություն՝ պարզելու՝ արդյո՞ք նկարահանումը կատարվել է Հայաստանում, թե՞ ոչ։

«Եթե պարզվի, որ այո, ապա այդ դեպքում քայլեր կձեռնարկվեն։ Թուրքիայից ներկրումը ՀՀ արգելված է օրենքով։ Մեր սահմանով բացառված է թուրքական ապրանքի մուտք։ Եթե եղել է նման դեպք, ապա շրջանցել են մեզ»,- եզրափակեց նա։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
Ամենակարդացվող
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:27
29 Սեպտեմբերի 2023
Քննարկվում է Հայաստանում ռուսական հեռուստաալիքներն անջատելու հարցը.ՔՊ-ական պատգամավոր
ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանը հայտարարել է, որ քննարկվում է Հայաստանում ռուսական հեռուստաալիքներն անջատելու հարցը
21:20
29 Սեպտեմբերի 2023
Կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել (ՖՈՏՈ)
Կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՖՈՏՈ
14:15
29 Սեպտեմբերի 2023
Պապիկյանը չի մասնակցի ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
Սուրեն Պապիկյանը չի մասնակցի ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
13:41
29 Սեպտեմբերի 2023
Բնակարաններ վարձով տալու պատրվակով 48-ամյա կինը 5 անձից գումար է հափշտակել
Քննչական կոմիտեն զգուշացնում է
13:01
29 Սեպտեմբերի 2023
«Մայր Հայաստան» խմբակացությունն ամբողջ կազմով չի ներկայանա Երևանի ավագանու առաջին նիստին
«Մայր Հայաստան» խմբակացությունն ամբողջ կազմով չի ներկայանա Երևանի ավագանու առաջին նիստին
12:45
29 Սեպտեմբերի 2023
Այս պահին Հայաստանի սահմանամերձ հատվածներում վիճակը հարաբերականորեն կայուն է. պաշտպանության փոխնախարար
Այս պահին Հայաստանի սահմանամերձ հատվածներում վիճակը հարաբերականորեն կայուն է, ՊՆ-ն ուշի ուշով հետևում է այդ իրավիճակի փոփոխությանը
11:10
29 Սեպտեմբերի 2023
Դիլիջանի թունելի և Պուշկինի թունելի երթևեկը ժամանակավորապես կդադարեցվի
Դիլիջանի թունելի և Պուշկինի թունելի երթևեկը ժամանակավորապես կդադարեցվի
23:37
28 Սեպտեմբերի 2023
Մեր խմբակցությունը գնում է Երևանի ավագանու նոր ընտրությունների. Մարության
Երևանի նախկին քաղաքապետ, «Ազգային առաջընթաց» կուսակցությունից քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը հայտարարել է, որ իրենց խմբակցությունը գնում է Երևանի ավագանու նոր ընտրությունների
14:13
28 Սեպտեմբերի 2023
Ի՞նչ է սպասվում, երբ Հռոմի ստատուտի վավերացումից հետո ՌԴ նախագահը մուտք գործի Հայաստան. պարզաբանում է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչը
Ի՞նչ է սպասվում, երբ Հռոմի ստատուտի վավերացումից հետո ՌԴ նախագահը մուտք գործի Հայաստան
13:39
28 Սեպտեմբերի 2023
Երևանում ավտոբուսների ժամանման միջակայքը կարող է ավելանալ, քաղաքապետարանից նշել են պատճառը
Երևանում ավտոբուսներն այս օրերին ուշացումով են ժամանում, քաղաքապետարանից նշել են պատճառը
00:11
28 Սեպտեմբերի 2023
Վարդան Ղուկասյանը Մարությանին ու Թևանյանին առաջարկ է արել
Վարդան Ղուկասյանը Մարությանին ու Թևանյանին առաջարկ է արել
00:05
28 Սեպտեմբերի 2023
«Մայր Հայաստանը» պատրաստ է իր քվեն տալ Հայկ Մարությանին. հայտարարություն
«Մայր Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել Երևանի քաղաքապետի նշանակման կապակցությամբ