632.79
7.15
519.83
+22
Եղանակը Երևանում
Հայ

Քոչարյանը նշել է Հայաստանի առջև ծառացած երեք գլխավոր խնդիրները (ՎԻԴԵՈ)

20:51
09 Մայիսի 2021

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ նշեց Հայաստանի առջև ծառացած երեք գլխավոր խնդիրները։

Նշենք, որ Քոչարյանը, «Վերածնվող Հայաստան» կուսակցության առաջնորդ Վահե Հակոբյանն ու ՀՅԴ–ի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ստորագրեցին հռչակագիր «Հայաստան» դաշինքի ստեղծման մասին, որը կմասնակցի հունիսի 20–ին նախատեսված արտահերթ խորհրդարանական ընտրություններին։

Առաջին խնդիրը. անվտանգություն

Քոչարյանը հայտարարեց, որ այսօր Հայաստանն անվտանգ չէ, սպառնալիքի տակ են Սյունիքի սահմանները։

«Այսօր մենք մի երկիր ենք, որը չի կարող սեփական ուժերով պաշտպանել սահմաններն ու բնակչության անվտանգությունը։ Այսօր մենք ունենք իշխանություն, որը հետևողականորեն քանդեց բանակն ու ոչինչ չի անում, որպեսզի այն վերականգնի։ Մեր նպատակն է հաստատել արժանի խաղաղություն», – ասաց նա։

Երկրորդ խնդիրը. Արցախի մշուշոտ ապագան

Քոչարյանը նշեց, որ Արցախի ապագան բավականին մշուշոտ է։ Նա նշեց, որ 2020թ.–ի նոյեմբերի 9–ին ստորագրված հայտարարությունը նախատեսում է, որ 4,5 տարի հետո Ադրբեջանը կարող է հրաժարվել ռուսական խաղաղապահ զորքերից։

«Պետք է գա իշխանություն, որը ի վիճակի կլինի պրոֆեսիոնալ, հպարտ բանակցություններ վարել և հասնել Ղարաբաղի համար բարենպաստ որոշումների», – ասաց նա։

Երրորդ խնդիրը. տնտեսական ճգնաժամ

Երկրորդ նախագահի խոսքով, Հայաստանը գտնվում է տնտեսական ճգնաժամում, նախորդ տարի տնտեսությունը գրանցել է 7,5%–ով անկում։

«Երկիրը խրվել է արտաքին պարտքերի մեջ, չի կատարվել ոչ մի խոստում։ Թռիչքաձև աճին փոխարինեց անկումը», – նշեց նա։–0–


Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:17
08 Հունիսի 2021
Փաշինյան. մենք դրախտում ենք ապրում, ժողովուրդ
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի բնակիչները դրախտում են ապրում
14:53
08 Հունիսի 2021
Պայմանագրային զինծառայողը մառախուղի պատճառով հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում.ՊՆ–ն հայտարարություն է տարածել
Պայմանագրային զինծառայողը մառախուղի պատճառով հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում.ՊՆ–ն հայտարարություն է տարածել
14:29
08 Հունիսի 2021
ԱրարատԲանկը 14.5 մլն ԱՄՆ դոլար է ներգրավել «Սիմբիոտիքս» ներդրումային ընկերության նախաձեռնությամբ
«Սիմբիոտիքս» ներդրումային ընկերությունը կայունության պարտատոմսերի տեղաբաշխումից ստացված 14.5 մլն ԱՄՆ դոլարի միջոցներն ուղղել է  ԱրարատԲանկին
14:01
08 Հունիսի 2021
ՄԻՊ–ը նշել է ՀՀ պետական սահմանների հետ կապված խնդիրների հիմնական պատճառը
ՄԻՊ–ը նշել է ՀՀ պետական սահմանների հետ կապված խնդիրների հիմնական պատճառը
13:55
08 Հունիսի 2021
Համաներում կհայտարարվի բոլոր նրանց, ովքեր «պետականակործան տականքի» դեմ պայքարի խրամատում կկանգնեն իրենց կողքին.Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը նախօրեին «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական քարոզարշավի ընթացքում հայտարարել է, որ համաներում կհայտարարվի բոլոր նրանց, ովքեր «պետականակործան տականքի» դեմ պայքարի խրամատում կկանգնեն իրենց կողքին
12:37
08 Հունիսի 2021
Բաքվի բանտերում գտնվող հայ գերիները մեզ կներեն 1–2 ամիս ավել գերության մեջ մնալու համար.Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Բաքվի բանտերում գտնվող հայ գերիները մեզ կներեն 1–2 ամիս ավել գերության մեջ մնալու համար.Փաշինյան.ՎԻԴԵՈ
11:08
08 Հունիսի 2021
ՀՀ-ում կորոնավիրուսի գրանցումից ի վեր առաջին անգամ COVID-19-ից մահվան դեպք չի գրանցվել
ՀՀ-ում կորոնավիրուսի գրանցումից ի վեր առաջին անգամ COVID-19-ից մահվան դեպք չի գրանցվել
22:45
07 Հունիսի 2021
ՕՐՎԱ ԱՄՓՈՓՈՒՄ. Փաշինյանն իր դիրքը լքու՞մ է և ի՞նչ հանդիպումների են նախկին ԱԱԾ-ականները (ՎԻԴԵՈ)
ՕՐՎԱ ԱՄՓՈՓՈՒՄ. Փաշինյանն իր դիրքը լքու՞մ է և ի՞նչ հանդիպումների են նախկին ԱԱԾ-ականները.ՎԻԴԵՈ
22:31
07 Հունիսի 2021
ՀՀ ԱԳ նախարարի բոլոր տեղակալները ներկայացրել են աշխատանքից ազատման դիմումներ
ՀՀ ԱԳ նախարարի բոլոր տեղակալները ներկայացրել են աշխատանքից ազատման դիմումներ
19:01
07 Հունիսի 2021
ARARAT Նաիրի կոնյակը նվաճել է ոսկե մեդալ Տոկիոյի վիսկիի և ալկոհոլային խմիչքների մրցույթում
Հունիսին Ճապոնիայի մայրաքաղաքում աշխատանքները ամփոփեց Տոկիոյի վիսկիի և ալկոհոլային խմիչքների մրցույթն, որի արդյունքներով ARARAT Նաիրի 20 տարվա հնացման կոնյակը արժանացել է ոսկե մեդալի և «Կատեգորիայի հաղթող» կոչմանը
18:51
07 Հունիսի 2021
Փաշինյանն արձակուրդ է գնացել, նրան կփոխարինի Ավինյանը
Փաշինյանն արձակուրդ է գնացել, նրան կփոխարինի Ավինյանը
14:40
07 Հունիսի 2021
Այսօր առավոտյան Վերին Շորժա գյուղի մոտ ադրբեջանցիները փորձել են ինժեներական աշխատանքներ կատարել. ՊՆ–ի հայտարարությունը (ՎԻԴԵՈ)
Այսօր առավոտյան Վերին Շորժա գյուղի մոտ ադրբեջանցիները փորձել են ինժեներական աշխատանքներ կատարել. ՊՆ–ի հայտարարությունը .ՎԻԴԵՈ