Ռոբերտ Քոչարյանն ու ՀՅԴ–ի և «Վերածնվող Հայաստանի» առաջնորդները ստորագրեցին հռչակագիր «Հայաստան» դաշինքի ստեղծման մասին

09.05.2021, 17:52

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, «Վերածնվող Հայաստան» կուսակցության առաջնորդ Վահե Հակոբյանն ու ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն այսօր ստորագրեցին հռչակագիր «Հայաստան» դաշինքի ստեղծման մասին։

Ստորագրման արարողությունը տեղի ունեցավ Քոչարյանի, ՀՅԴ–ի և «Վերածնվող Հայաստան» կուսացության համագործակցության մեկնարկին նվիրված միջոցառման ընթացքում։

ՀՅԴ–ի և «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախընտրակն դաշինքը կգլխավորի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։–0–