Քիչ առաջ ձերբակալվել են Գորիսի փոխքաղաքապետեր Իրինա Յոլյանն ու Մենուա Հովսեփյանը

17.08.2021, 12:46
Քիչ առաջ ձերբակալվել են Գորիսի փոխքաղաքապետեր Իրինա Յոլյանն ու Մենուա Հովսեփյանը
Քիչ առաջ ձերբակալվել են Գորիսի փոխքաղաքապետեր Իրինա Յոլյանն ու Մենուա Հովսեփյանը

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակում ձերբակալվել են Գորիսի փոխքաղաքապետեր Իրինա Յոլյանը և Մենուա Հովսեփյանը: 

Այս մասին նշվում է Սյունիքի մարզի Facebook–յան էջում։ 

Ձերբակալվել են նաև Գորիսի համայնքապետարանի աշխատակիցներ Արմինե Չոփչյանը և Սուսաննա Սարգսյանը:

«Նրանք կասկածվում են առերևույթ առանձնապես խոշոր չափի յուրացում կամ վատնում կատարելու համար», – նշվում է հաղորդագրության մեջ: 

Փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը կասկածվում է նաև Ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը առերևույթ խոչընդոտելու համար:-0-