Քաղցկեղի վաղ հայտնաբերում․ Գեղարքունիքում մեկնարկել է կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգային անվճար ծրագիր

03.09.2024, 15:43
Գեղարքունիքում մեկնարկել է կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգային անվճար ծրագիր
Քաղցկեղի վաղ հայտնաբերում․ Գեղարքունիքում մեկնարկել է կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգային անվճար ծրագիր

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/. Գեղարքունիքի մարզում մեկնարկել է կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգային ծրագիր, հայտնում են ․ Ա․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնից։ 

Քաղցկեղի վաղ հայտնաբերման նպատակով Հայաստանում իրականացվում է կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգային հետազոտությունների անվճար ծրագիրը, որն իրականացնում է Վ․ Ա․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը ՀՀ ԱՆ պատվերով։

Ծրագիրը մեկնարկել է սեպտեմբերի 2-ից՝ Գեղարքունիքի մարզից։

Շարժական մամոգրաֆը առաջիկայում՝ մոտ 1,5 ամիս տեղակայված է լինելու Վարդենիս քաղաքում, այնուհետև կլինի Մարտունի, Գավառ, Ճամբարակ և Սևան քաղաքներում։

Շահառուներ են հանդիսանում մարզի 45-68 տարեկան կանայք:

Դիմելու համար անհրաժեշտ է գրանցվել՝ դիմելով ընտանեկան բժշկին։ Առավել մանրամասն ծրագրի մասին՝ հետևյալ հղումով։