410.56
5.12
388.49
+2
Եղանակը Երևանում
Հայ

ՔՊ–ական պատգամավորը պատկերացում չունի, թե ինչ քարտեզներով է տեղի ունենալու սահմանի դելիմիտացիան և դեմարկացիան

14:31
19 Նոյեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը պատկերացում չունի, թե ինչ քարտեզներով և ինչ տրամաբանությամբ է իրականացվելու հայ–ադրբեջանական սահմանի դելիմիտացիան և դեմարկացիան։

ԱԺ–ում ուրբաթ ճեպազրույցի ժամանակ Աղաջանյանին հարց տվեցին, թե ենթադրում է, արդյոք, սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացը 41քմ մակերեսով Ադրբեջանի կողմից օկուպացված Հայաստանի տարածքների փոխանակում այն անկլավներով, որոնք հայտնվել են Հայաստանի վերահսկողության տակ Արցախյան առաջին պատերազմից հետո։

«Ես կարծում եմ` այդ հարցի պատասխանը ստանալու համար մենք պետք է անցնենք այդ դեմարկացիայի և դելիմիտացիայի ամբողջ գործընթացի միջով», – ասաց Աղաջանյանը։

Նա պարզաբանեց, որ այդ գործընթացը ենթադրում է մեծ ծավալի աշխատանք։

«Հանձնաժողովը, որը պետք է ստեղծվի, բավականին երկար աշխատանքի արդյունքում պետք է ձեր բարձրացրած հարցի պատասխանը տա։ Այս պահի դրությամբ ես պատկերացում չունեմ, թե այդ գործընթացների ընթացքում որ քարտեզներն են օգտագործվելու, ինչ տրամաբանություն է գործելու։ Կարծում եմ` այս պահին այդ հարցին անդրադառնալը դեռ վաղ է», – ասաց նա։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին հայտարարել է, որ ՌԴ ՊՆ–ն հանդես է եկել դեմարկացիայի և դելիմիտացիայի նախապատրաստական փուլի առաջարկներով, որոնք ընդունելի են Հայաստանի համար։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:57
09 Մարտի 2023
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Ադրբեջանն այսօր կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
17:01
09 Մարտի 2023
Հայաստանն ու Արցախը հերքում են Ադրբեջանի տարածած լուրերը
Հայաստանն ու Արցախը հերքում են Ադրբեջանի տարածած լուրերը
12:34
09 Մարտի 2023
Զինծառայողի դի է հայտնաբերվել
Զինծառայողի դի է հայտնաբերվել
10:57
09 Մարտի 2023
Հայաստանը պատվիրել է MArG 155/39 հնդկական ինքնագնաց հաուբիցները. աղբյուր
Հայաստանը պատվիրել է MArG 155/39 հնդկական ինքնագնաց հաուբիցները
20:07
08 Մարտի 2023
24 ժամ ջուր չի լինի Երևանի 3 վարչական շրջաններում և 3 մարզերի մի շարք հասցեներում
24 ժամ ջուր չի լինի Երևանի 3 վարչական շրջաններում և 3 մարզերի մի շարք հասցեներում

14:28
07 Մարտի 2023
24 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
24 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
13:56
07 Մարտի 2023
Հրապարակվել են մետրոյի «Աջափնյակ» նոր կայարանի մանրակերտի լուսանկարները (ՖՈՏՈ)
Հրապարակվել են մետրոյի «Աջափնյակ» նոր կայարանի մանրակերտի լուսանկարները. ՖՈՏՈ
13:19
07 Մարտի 2023
Վարչապետի աշխատակազմի աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսի ավտովթարի հետևանքով տուժած 14 քաղաքացիներից 3–ի վիճակը ծանր է. ԱՆ
Վարչապետի աշխատակազմի աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսի ավտովթարի հետևանքով տուժած 14 քաղաքացիներից 3–ի վիճակը ծանր է
11:43
07 Մարտի 2023
Գերեվարված հայ մայորը Բաքվում համագործակցության համաձայնագիր է ստորագրել, վերադարձել է ՀՀ ու 20 հազ. դոլարով պետական գաղտնիք տրամադրել
Գերեվարված հայ մայորը Բաքվում համագործակցության համաձայնագիր է ստորագրել, վերադարձել է ՀՀ ու 20 հազ. դոլարով պետական գաղտնիք տրամադրել
11:39
07 Մարտի 2023
ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են համալրել հաշիվները և վճարել վարկերը Հայփոստի փոստային բաժանմունքներում
ՎՏԲ-Հայաստան Բանկը հնարավորություն է ընձեռել ֆիզիկական անձ հաճախորդներին համալրել հաշիվները, ավանդները և վճարել վարկերը Հայփոստ փոստային կապի ազգային օպերատորի բաժանմունքներում
10:45
07 Մարտի 2023
Մարտի 8-ի առթիվ Կարեն Վարդանյանը Լոռու մարզի մինչև 18 տարեկան 4 և ավելի երեխա ունեցող 562 նպաստառու ընտանիքի հատկացրել է 113 մլն դրամ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Լոռու մարզում հաշվառված է մինչև 18 տարեկան 4 և ավելի երեխա ունեցող նպաստառու 562 ընտանիք. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:28
06 Մարտի 2023
Գեղարքունիքում ուժեղ քամու հետևանքով հոսանքազրկվել են մի շարք բնակավայրեր, կասեցվել է դասապրոցեսը
Ջեռուցման բացակայությամբ պայմանավորված կասեցվել է նշված բնակավայրերի դպրոցների դասապրոցեսը