548.34
6.48
485.86
+4
Եղանակը Երևանում
Հայ

Պետական ծառայողներն այսուհետ կկարողանան սոցփաթեթի հաշվին օգտվել մարզասրահներից և լողավազաններից

13:57
06 Հոկտեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է սոցփաթեթով արդեն գործող ծառայություններին ավելացնել ևս երկուսը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 56 «կողմ», 1 «դեմ», 23 «ձեռնպահ» ձայներ:

Այս նախագծով սոցփաթեթով կուտակված գումարների ծախսման երկու նոր ուղղություն է նախատեսվում՝ մարզա-առողջարարական եւ սպորտային համալիրների, լողավազանների եւ այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից օգտվելու հնարավորություն և պետական սուբսիդավորմամբ ուսանողական վարկերի մարման հնարավորություն:

Մինչև այժմ սոցփաթեթը ներառում էր հանգստի ապահովումը ՀՀ-ում և Արցախում, հիփոթեքային վարկի ամսական վճարի մարումը, ուսման վճարի մարումը, շահառուի և շահառուի ընտանիքի անդամի առողջության ապահովագրության լրացուցիչ ծառայությունների նվազագույն փաթեթի ձեռք բերումը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը հայտնեց, որ առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում նախագծում կատարվել է խմբագրական փոփոխություն: «Հայաստան» խմբակցության կողմից արվել են առաջարկներ, որոնք, սակայն չեն ընդունվել: «Մեր մոտեցմամբ՝ դրանք հակասում են սոցիալական փաթեթի գաղափարին»,- ասաց նա:

«Հայաստան»-ից Թադևոս Ավետիսյանը պնդեց՝ այնպես չէ, որ իրենց մոտեցումը միանշանակ հակասում է սոցիալական փաթեթի գաղափարին: «Մեր առաջարկները սոցիալական փաթեթին ավելի համապատասխան են, քան ձեր բերած առաջարկները»,- ասաց պատգամավորն ու առաջարկեց ներկայացնել սոցփաթեթի հիմնական նպատակը:

Փոխնախարարի խոսքով՝ սոցփաթեթի նպատակն է պետական ապարատից աշխատողների արտահոսքը նվազեցնելը և պետական ապարատում աշխատելու գրավչությունը բարձրացնելը: Նա հայտնեց, որ «Հայաստան» խմբակցությունն առաջարկել էր սոցփաթեթի գումարի ծախսման ևս 3 ուղղություն ավելացնել, օրինակ՝ սոցփաթեթի գումարն ընդհանրապես բոլոր սպառողական վարկերի վրա ծախսելու ուղղությունը: Սարգսյանը տեղեկացրեց, որ օրինակ սոցփաթեթի 60 տոկոսը շահառուներն ուղղում են հանգստին, այլ ոչ թե հիփոթեքային վարկի մարմանը: Անդրադառնալով ընդդիմադիր խմբակցության առաջարկին՝ նա ընդունեց, որ առաջարկը սոցիալական է, բայց ասաց. «Համադրելով այդ ամենը և խուսափելով բուն նպատակից շեղվելուց, կարծում ենք, որ դա անընդունելի է»:

Իր ելույթում Թադևոս Ավետիսյանը նշեց, որ ինքը հատկապես կարևորում է բնակարանային վարձի հատուցման իրենց առաջարկը: «Երբ հիմնական զեկուցողն ասում է, որ չկա բնակարան, որի վարձը կարելի է 72 հազարով տալ, նույն տրամաբանությամբ ես էլ ասում եմ, որ չկա հիփոթեքային վարկի ամսական վճար, որը 6 հազար դրամ է կազմում»,- ասաց պատգամավորը:

ՔՊ-ից Բաբկեն Թունյանը սպառողական վարկերի մարումը փոխհատուցելու «Հայաստան»-ի առաջարկը համարեց ծայրահեղ անթույլատրելի: «Պետությունը մարդուն գումար է տրամադրում, որ նա կարողանա դրանով հանգստանալ, առողջություն վերականգնել, մենք ասենք՝ կարող ես գնալ քո համար հեռախոս գնել և դրա տոկոսը փակե՞լ»,- նշեց նա:

«Հայաստան»-ից Արծվիկ Մինասյանը քվեարկությունից առաջ վարման կարգով հայտնեց, որ իրենց խմբակցությունը նախագծին «ձեռնպահ» է քվեարկելու:–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:57
29 Նոյեմբերի 2021
Ե՞րբ կցրվի Արարատյան դաշտում և Երևանում լճացած խիտ մառախուղը. Հիդրոօդերևութաբանության կենտրոնը մանրամասներ է հայտնում
Ե՞րբ կցրվի Արարատյան դաշտում և Երևանում լճացած խիտ մառախուղը. Հիդրոօդերևութաբանության կենտրոնը մանրամասներ է հայտնում
22:12
29 Նոյեմբերի 2021
Ադրբեջանցիները կտրել են Ճակատենի մի քանի ընտանիքի ջուրը, զրկել արոտավայրից.ՄԻՊ–ը մանրամասնում է (ՖՈՏՈ)
Ադրբեջանցիները կտրել են Ճակատենի մի քանի ընտանիքի ջուրը, զրկել արոտավայրից.ՄԻՊ–ը մանրամասնում է.ՖՈՏՈ
18:49
29 Նոյեմբերի 2021
Դաժան սպանությունից հետո ո՞վ է խնամում պարուհի Լարիսա Հակոբյանի դստերը (ՎԻԴԵՈ)
Դաժան սպանությունից հետո ո՞վ է խնամում պարուհի Լարիսա Հակոբյանի դստերը.ՎԻԴԵՈ
14:38
29 Նոյեմբերի 2021
Հայաստանում քանի՞ պատվաստված քաղաքացի է մահացել կորոնավիրուսից. նախարարը թվեր է նշում
Հայաստանում քանի՞ պատվաստված քաղաքացի է մահացել կորոնավիրուսից. նախարարը թվեր է նշում
14:13
29 Նոյեմբերի 2021
Մուտքը հանրային սննդի վայրեր, մշակութային միջոցառումներին կթույլատրվի միայն ՊՇՌ թեստով կամ պատվաստման հավաստագրով.նախարարը մանրամասնում է
Մուտքը հանրային սննդի վայրեր, մշակութային միջոցառումներին կթույլատրվի միայն ՊՇՌ թեստով կամ պատվաստման հավաստագրով.նախարարը մանրամասնում է
13:46
29 Նոյեմբերի 2021
Հայաստանը կսահմանափակի քաղաքացիների մուտքը մի շարք երկրներից կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի պատճառով
Հայաստանը կսահմանափակի քաղաքացիների մուտքը մի շարք երկրներից կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի պատճառով
11:03
29 Նոյեմբերի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 189 նոր դեպք, 1072 մարդ առողջացել է, 21 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 189 նոր դեպք, 1072 մարդ առողջացել է, 21 մարդ մահացել է
10:31
29 Նոյեմբերի 2021
Երևանում սպասվում է քամու ուժգնացում, ջերմաստիճանը կբարձրանա 5–7 աստիճանով
Մառախուղը, կարծես, չի պատրաստվում հեռանալ, բայց ջերմաստիճանը կբարձրանա
09:23
29 Նոյեմբերի 2021
Սուրենյանն Արարատյան դաշտը պատած «ավանդական մառախուղի» գեղեցիկ լուսանկար է հրապարակել (ՖՈՏՈ)
Ոմանք անգամ հիշել են 2017թ.–ի ձմեռը, երբ ամբողջ Հայաստանում արևոտ ու ջերմ եղանակ էր, իսկ Արարատյան դաշտն ու Երևանը շուրջ 40 օր պատված էր թանձր մառախուղով.ՖՈՏՈ
17:04
28 Նոյեմբերի 2021
«Կյանք ու կռիվ». Զինվորի տան տղաների հուզիչ կատարումը` Սպորտային պարերի աշխարհի առաջնությանը (ՎԻԴԵՈ)
«Կյանք ու կռիվ». Զինվորի տան տղաների հուզիչ կատարումը`  Սպորտային պարերի աշխարհի առաջնությանը.ՎԻԴԵՈ
23:52
26 Նոյեմբերի 2021
Ամերիաբանկը ներգրավել է 30 մլն ԱՄՆ դոլարի վարկ ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամից` ՀՀ-ում կայուն էներգետիկայի և ՓՄՁ ֆինանսավորման համար
Ամերիաբանկը և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամը ստորագրել են 30 մլն ԱՄՆ դոլարի երկարաժամկետ վարկային պայմանագիր՝ երկրում մասնավոր հատվածի զարգացմանն աջակցելու նպատակով
23:07
26 Նոյեմբերի 2021
Պարզվեց, որ որոշ հարցերի շուրջ որևէ տարընթերցում չունենք, ինչպես թվում էր այս հանդիպումից առաջ.Փաշինյանը` Պուտինի և Ալիևի հետ հանդիպման մասին (ՎԻԴԵՈ)
Պարզվեց, որ որոշ հարցերի շուրջ որևէ տարընթերցում չունենք, ինչպես թվում էր այս հանդիպումից առաջ.Փաշինյանը` Պուտինի և Ալիևի հետ հանդիպման մասին.ՎԻԴԵՈ