Պեսկովը պատասխանել է Փաշինյանին և նշել Արցախ միջազգային խաղաղապահներ ուղարկելու պայմանը

29.12.2022, 14:59
Պեսկովը պատասխանել է Փաշինյանին և նշել Արցախ միջազգային խաղաղապահներ ուղարկելու պայմանը
Պեսկովը պատասխանել է Փաշինյանին և նշել Արցախ միջազգային խաղաղապահներ ուղարկելու պայմանը
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատասխանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով առաջարկել է միջազգային խաղաղապահներ ուղարկել Լեռնային Ղարաբաղ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Պեսկովը նշել է, որ «միջազգային խաղաղապահները կարող են ներգրավվել, եթե հակամարտության երկու կողմերն էլ համաձայնեն դրան»։

«Եվ դա ոչ միայն Հայաստանն է, այլ նաև Ադրբեջանը: Հայաստանը մեր ամենամոտ դաշնակիցներից է, Ադրբեջանը մեր շատ արժեքավոր և սիրելի գործընկերն է»,- ասել է Կրեմլի խոսնակը։

Загружается новость ... "Лево"

Միաժամանակ նա հայտարարել է, որ Ռուսաստանը կշարունակի նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորմանը։
«Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է և մտադիր է շարունակել իր միջնորդական ջանքերը՝ կատարելով առաջին հերթին այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել եռակողմ հիմունքներով»,- հինգշաբթի լրագրողներին ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

«Լաչինի միջանցքի թեման իսկապես շատ մանրամասն քննարկվել է երկու օր առաջ Սանկտ Պետերբուրգում Պուտինի և Փաշինյանի միջև, այդ թեմայով խոսակցությունները կշարունակվեն։ Մենք իսկապես մտահոգված ենք Լաչինի միջանցքի շուրջ այժմ ստեղծված լարվածությամբ», - ընդգծելէ նա:

Պեսկովը վստահեցրել է, որ «ռուսական կողմը կշարունակի իր աշխատանքն ու ջանքերը թե՛ Երևանի, թե՛ Բաքվի հետ շփումներում»։-0-