«Պատրոն Դավոն» կալանավորվեց, դատարանը բավարարեց ԱԱԾ–ի միջնորդությունը

02.02.2021, 18:20
«Պատրոն Դավոն» կալանավորվեց, դատարանը բավարարեց ԱԱԾ–ի միջնորդությունը
«Պատրոն Դավոն» կալանավորվեց, դատարանը բավարարեց ԱԱԾ–ի միջնորդությունը
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, բավարարեց Դավիթ Գալստյանին` «Պատրոն Դավո» կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ միջնորդությունը, հաղորդում է aysor.am–ը։

Հիշեցնենք՝ ԱԱԾ-ն երեկ հայտարարություն տարածեց՝ նշելով, որ բերման են ենթարկել Դավիթ Գալստյանին ու միջնորդել կալանավորել նրան։

Ըստ ԱԱԾ-ի՝ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի նախկին խորհրդական, զենքի առքուվաճառքով զբաղվող գործարար Դավիթ Գալստյանն առանձնապես խոշոր չափերով գումարներ է հափշտակել ՊՆ-ից։

Դավիթ Գալստյանը հայտարարություն էր տարածել՝ ընդգծելով, որ «կա՛մ նախաքննական մարմինը չի ցուցաբերել բավարար պրոֆեսիոնալիզմ, կա՛մ փորձում է ստեղծել պատրանք, որ ԶՈՒ-երին մատակարարվել է 70-ականների զինամթերք»։–0–