565.81
6.61
482.24
+11
Եղանակը Երևանում
Հայ

Հին զենքի մատակարարում, ՊՆ–ից խոշոր գումարի հափշտակում. ձերբակալվել է «Պատրոն» Դավիթը, ԱԱԾ–ն մանրամասնում է (ՎԻԴԵՈ)

12:44
01 Փետրվարի 2021

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված արդյունավետ քննչական և այլ դատավարական գործողությունների շրջանակներում պարզվել է, որ արտերկրում գրանցված ընկերության խորհրդի նախագահ Դ.Գ.-ն, նախնական համաձայնության գալով նույն ընկերության տնօրեն Ա.Բ.-ի հետ, ի սկզբանե առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ,  ընկերության անունից ՀՀ պաշտպանության նախարարության հետ կնքել է պայմանագիր, որի համաձայն՝ ընկերությունը պարտավորություն է ստանձնել 2018 թվականի ընթացքում, ՀՀ ԶՈՒ ԳՇ կարիքների համար մատակարարել 1983-1986թթ. արտադրության հրանոթի համապատասխան տրամաչափի կրակոցներ, հաղորդում է ՀՀ ԱԱԾ–ն:

Այնուհետև, օգտվելով կնքված պայմանագրի ուժով ընձեռնված հնարավորությունից, Ա. Բ.-ն և Դ. Գ.-ն ձեռնամուխ են եղել  կնքված պայմանագրի առարկային չհամապատասխանող գույքը խաբեությամբ իրացնելու և դրա դիմաց ՀՀ պաշտպանության նախարարությունից առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու ուղղակի դիտավորության իրագործմանը և այդ նպատակով պայմանագրով նախատեսված հրանոթի համապատասխան տրամաչափի կրակոցների փոխարեն, խաբեության եղանակով՝ թաքցնելով մատակարարված գույքի տակտիկատեխնիկական բնութագրին չհամապատասխանելու փաստը, մեկ միասնական դիտավորությամբ, ՊՆ-ին են մատակարարել ընդհանուր՝ 523.089.000 ՀՀ դրամին համարժեք, 1.083.000 ԱՄՆ դոլար արժեքով ավելի հին՝ 1977 թվականի Չեխական արտադրության մեկ այլ տեսակի հրանոթի կրակոցներ, որոնք իրենց մարտավարական և տեխնիկական հատկանիշներով էապես զիջել են այն հրանոթի կրակոցներին, որոնց համար դրանք մատակարարվել են, մասնավորապես՝ չեն ապահովել թիրախի խոցման հեռավորությունը, ձգաբանական բնութագրով չեն համապատասխանել ՊՆ-ի տրամադրության տակ առկա հրանոթների կրակոցի ձգաբանական բնութագրին և ՀՀ զինված ուժերում գործող լեռնային հրաձգության աղյուսակի պարամետրերին, հետևաբար անհնար է եղել մատակարարված կրակոցները կիրառելու դեպքում լուծել մարտական խնդիրներ, որի արդյունքում կնքված պայմանագրի հիման վրա ընկերության հաշվին է փոխանցվել առանձնապես խոշոր չափերի՝ 523.089.000 ՀՀ դրամին համարժեք, 1.083.000 ԱՄՆ դոլար՝ այդ կերպ խարդախությամբ հափշտակվել է  առանձնապես խոշոր չափերի հիշյալ գումարը:

«Առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակելու կասկածանքով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ է բերման ենթարկվել մատակարար կազմակերպության խորհրդի նախագահ Դ. Գ.-ն, ով նույն օրը ներգրավվել է մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածի հատկանիշներով և միջնորդություն է ներկայացվել Դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Նույն գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև ընկերության տնօրենին և դարձյալ միջնորդություն է ներկայացվել Դատարան՝ խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ կատարված հանցագործությունների արդյունքում պետությանը պատճառված վնասը վերականգնելու, կոռուպցիոն մեխանիզմում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց արարքներին համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ: 

ԱԱԾ–ն նաև նշում է, որ ծառայության քննչական դեպարտամենտում ներկայումս քննվում են նաև Դ.Գ.-ի կողմից կոռուպցիոն մեխանիզմների գործադրմամբ ՀՀ պաշտպանության նախարարությանը կատարված մատակարարումների ընթացքում թույլ տրված չարաշահումների վերաբերյալ այլ քրեական գործեր, որոնցով այս պահին իրականացվում են ակտիվ քննչական և դատավարական գործողություններ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:54
24 Սեպտեմբերի 2021
Հայաստանում մեկնարկում է Սիսիան–Քաջարան ճանապարհահատվածի կառուցումը Ադրբեջանի կողմից Երևան–Մեղրի մայրուղու արգելափակման ֆոնին
Հայաստանում մեկնարկում է Սիսիան–Քաջարան ճանապարհահատվածի կառուցումը Ադրբեջանի կողմից Երևան–Մեղրի մայրուղու արգելափակման ֆոնին
18:18
24 Սեպտեմբերի 2021
Covid-19-ի դեմ պատվաստումների մոլորեցնող միֆերը. մասնագետները պարզաբանումներ են ներկայացնում
Covid-19-ի դեմ պատվաստումների մոլորեցնող միֆերը. մասնագետները պարզաբանումներ են ներկայացնում
16:56
24 Սեպտեմբերի 2021
Արագածում դիմավորեցին առաջին ձյունը.Սուրենյանը տեսանյութ է հրապարակել (ՎԻԴԵՈ)
Արագածում առաջին ձյունն է տեղացել.Սուրենյանը տեսանյութ է հրապարակել.ՎԻԴԵՈ
16:22
24 Սեպտեմբերի 2021
Ընդդիմությունը կդիմի ՍԴ պատվաստման և թեստավորմանն առնչվող հրամանը կասեցնելու պահանջով
Վարդևանյանը հայտնեց, որ ընդդիմությունը կդիմի ՍԴ պատվաստման և թեստավորմանն առնչվող հրամանը կասեցնելու պահանջով
12:29
24 Սեպտեմբերի 2021
Փաշինյանը նշում է, որ COVID-19–ի դեմ պատվաստանյութը 98,5%-ով պաշտպանում է, իսկ ի՞նչ են ասում գիտնականները (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը նշում է, որ COVID-19–ի դեմ պատվաստանյութը 98,5%-ով պաշտպանում է, իսկ ի՞նչ են ասում գիտնականները.ՎԻԴԵՈ
11:07
24 Սեպտեմբերի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 906 դեպք, 672 մարդ առողջացել է, 16 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 906 դեպք, 672 մարդ առողջացել է, 16 մարդ մահացել է
10:53
24 Սեպտեմբերի 2021
Ջերմաստիճանը 10 աստիճանով կտրուկ կնվազի, մարզերում կգրանցվի 0 աստիճան
Ջերմաստիճանը 10 աստիճանով կտրուկ կնվազի, մարզերում կգրանցվի 0 աստիճան
10:28
24 Սեպտեմբերի 2021
12 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
12–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
10:15
24 Սեպտեմբերի 2021
Քրեական հեղինակությունները` Փաշինյանի դեմ,Գորիսում ծեծկռտուք է, Ադրբեջանն էլ նոր պատերազմ է հրահրում.ԳԼԽԱՎՈՐ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Քրեական հեղինակությունները` Փաշինյանի դեմ,Գորիսում ծեծկռտուք է, Ադրբեջանն էլ նոր պատերազմ է հրահրում.ԳԼԽԱՎՈՐ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ
21:00
23 Սեպտեմբերի 2021
Ավանեսյանն ԱԺ–ում հունից դուրս եկավ` չկարողանալով պատասխանել կորոնավիրուսի և պատվաստանյութի վերաբերյալ հարցին (ՎԻԴԵՈ)
Ավանեսյանն ԱԺ–ում հունից դուրս եկավ` չկարողանալով պատասխանել կորոնավիրուսի և պատվաստանյութի վերաբերյալ հարցին.ՎԻԴԵՈ
20:25
23 Սեպտեմբերի 2021
Կորոնավիրուսով հոսպիտալացված 25 երեխա և շուրջ 30 հղի կա Հայաստանում.նախարար
Ավանեսյանի խոսքով, կորոնավիրուսով հոսպիտալացված 25 երեխա և շուրջ 30  հղի կա Հայաստանում
15:55
23 Սեպտեմբերի 2021
Պապիկյանը ՌԴ դեսպանի հետ քննարկել է Գորիս-Կապան ճանապարհահատվածում ստեղծված իրավիճակը
ՀՀ փոխվարչապետը ՌԴ դեսպանի հետ քննարկել է Գորիս-Կապան ճանապարհահատվածում ստեղծված իրավիճակը